
Խորհուրդներ՝ հարսանիքին կատարյալ տեսք ունենալու համար
Շատ աղջիկներ երազում են կատարյալ հարսանիքի և շքեղ տեսք ունենալու մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կարևոր խորհուրդներ ամենասպասված այդ օրը անզուգական տեսք ունենալու համար:
Հրաժարվեք ընկերուհիների հետ նախաամուսնական հավաքույթից
Ամենամեծ վատությունը, որ կարող եք անել ձեր մաշկի համար, հարսանիքից առաջ ալկոհոլ օգտագործելն է, հատկապես եթե ծրագրում եք պրոֆեսիոնալ նկարներ անել հարսանիքի օրը: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պարագայում նույնիսկ մեկ բաժակ գինին կամ շամպայնը կարող է խիստ բացասաբար ազդել մաշկի որակի վրա ընդհուպ մինչև 24 ժամ:
Խուսափեք արևայրուքից և արևի ուղիղ ճառագայթներից
Հարսանիքից առաջ խուսափեք արևայրուք ընդունելուց: Միևնույն ժամանակ, զգույշ եղեք արևի ուղիղ ճառագայթներից:
Ուշադրություն դարձրեք դիմահարդարման պարագաներին
Նախապես համոզվեք, որ հարսանիքի օրը օգտագործվող դիմահարդարման պարագաներից որևէ ալերգիա չունեք:
Նախապատվությունը տվեք բնական ապրանքատեսակներին
Փորձեք հնարավորինս շատ բնական ապրանքատեսակներ օգտագործել մաշկի խնամքի համար: Դրանք ավելի քիչ քիմիական նյութեր են պարունակում:
Աղբյուր՝ luxebc.com