Մի՞թե խոնավ մազերով քնելը վատ սովորություն է

«Արևայրուքի դեմ քսուք քսիր», «բաճկոնդ չմոռանաս», «եթե չես կարող լավ բան ասել, ավելի լավ է ընդհանրապես չխոսել». այս խոսքերը հաճախ ենք լսում մայրիկներից, և նրանք, իհարկե, իրավացի են: Իսկ ինչ վերաբերում է թաց մազերով չքնելու մասին նախազգուշացումներին, ապա դրանք այդքան էլ ճիշտ չեն:

Առաջին հերթին, պետք է նշել, որ թաց մազերով պառկելն իրականում ոչ մի կապ չունի վատառողջ լինելու հետ: Մրսածությունը շատ հաճախ վիրուսների հետևանք է և որևէ կապ չունի թաց մազերի հետ:

Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է սովորություն դարձնել թաց մազերով քնելը, քանի որ մազերը թաց վիճակում շատ թույլ են, և թաց մազերով քնելը կարող է վնասել մազերը՝ հանգեցնելով մազերի ճյուղավորվածության:

Կա նաև կարծիք, որ թաց մազերով քնելը կարող է գլխի և բարձի վրա մանրէների առաջացման պատճառ հանդիսանալ: Սակայն մաշկաբան Հալ Վեյցբախն ասում է, որ սա ընդամենը տեսություն է, որը ոչ մի ապացույց չունի:

Աղբյուր՝ PureWow