Խոհարարական Գաղտնիքներ, Որոնք Յուրաքանչյուրին Կդարձնեն Շեֆ Խոհարար

Ոմանց համար խոհարարությունը նման է թերապիայի, իսկ ոմանց համար ուղղակի գերագույն հաճույք է հայտնաբերել միևնույն ճաշատեսակի տարբեր մատուցման ձևերը։ Ոմանց համար խոհարարությունը դառնում է մասնագիտություն, իսկ ոմանց համար լավագույն խոհարարները դառնում են ներշնչանքի աղբյուր։

«Vogue»  պարբերականը գրում է, որ տարիների փորձն ու թրեյնինգները, հմուտ խոհարարներին սովորեցրել են տարբեր տեսակի գաղտնիքներ և հնարքներ, թե ինչպես կարելի է կերակուրը դարձնել ավելի համեղ։

Պարբերականը՝ աշխարհի հայտնի շեֆ-խոհարարների հետ համատեղ, ձեզ է ներկայացնում մի շարք խոհարարական հնարքներ, որոնք ձեր իսկ խոհանոցում ձեզ կդարցնեն իսկական մաեստրո։

Ֆրանսիական Տեխնիկա

թավան կրակի վրաԱյս ավանդական ֆրանսիական խոհարարական հնարքը կարող է բարդ թվալ, սակայն այն ավելի հեշտ է քան պատկերացնում եք։ Երբ ավարտում եք կերակուրի պատրաստումը, թավայի մեջ ավելացրեք սառը կամ սենյակային ջերմաստիճանի հեղուկ,  ինչպիսիք են օրինակ՝ գինին, ջուրը կամ արգանակը, և այս եղանակով կարող եք թավայում մնացած կարամելիզացված կտորներից ստանալ համեղ սոուս։

Կերակուրը Չափից Շատ Մի Եփեք

սպագետիԵթե դուք պատրաստում եք կերակուրը ըստ տուփի վրա նշված հրահանգների, ապա ավելի լավ է քիչ եփելայն։ Եթե տուփի վրա նշված է, որ անհրաժեշտ է կերակուրը  եփել 8-9 րոպե, ապա դուք այն 2-3 րոպե քիչ եփեք։ Մի վախեցեք այն հում չի մնա։Մինչ գազօջախն անջատելը,պաստայի վրա սոուս ավելացնելով, դուք հնարավորություն եք տալիս, որպեսզի այն թավայի մեջ վերջնականապես եփվի։

Համեմունքներին Ջուր Ավելացրեք

տարբեր համեմունքներՓոշիանման համեմունքների խնդիրն այն է, որ եփելուց դրանք կարող են հեշտությամբ այրվել։ Սրանից խուսափելու համար համեմունքին մի փոքր ջուր ավելացրեք։ Մի քանի թեյի գդալ ջուրը թույլ չի տա, որպեսզի այն կպչի թավային։

Գաղտնիքը՝ Կերակուրը Մարինացնելու Մեջ Է

մարինացված ուտելիքԱնկախ նրանից թե դուք հավի կտոր եք եփում, թե դրա նման այլ ուտեստ, անհրաժեշտ է մսի կտորներն ընկղմել մարինադի մեջ։  Կտորները մարինադի մեջ ընկղմելուց հետո, դրանք դրեք սառնարանի մեջ, որպեսզի սառչի 3-4 ժամ։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար ավելի լավ կլինի այն թողնել սառնարանում մի ամբողջ գիշեր։