
Խնամքի միջոցներ, որոնք ապահովում են բարձր որակ ցածր գներով
Այսօր խնամքի միջոցների բազմազան տեսականու պատճառով շատերը չեն կողմնորոշվում՝ որ ապրանքատեսակներից օգտվել և որոնցից՝ ոչ: Շատերը գնում են այնպիսի միջոցներ, որոնք ավելի մատչելի են իրենց համար, իսկ ուրիշներն էլ ուղղակի առաջնորդվում են ապրանքի հեղինակությամբ: Սակայն իրականում կան բազում խնամքի միջոցներ, որոնք ապահովում են բարձր որակ և ունեն ոչ այնքան բարձր գին: Ստորև ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Revlon PhotoReady Candid հակաօքսիդիչ դեմքի քսուք
$9.99
Իհարկե, դեմքի քսուքների հիմնական գործառույթը մաշկի թերությունները թաքցնելն է, որն այս քսուքին հաջողվում է՝ ի շնորհիվ հակաօքսիդիչների, աղտոտումից և կապույտ լույսից պաշտպանող բաղադրիչների:
NYX Born To Glow պրոֆեսիոնալ դիմահարդարում
$10.00
Այս հավաքածուն ստեղծելիս հաշվի են առնվել մաշկի բոլոր երանգները: Արդյունքում այն ընդգրկում է 45 տարբեր երանգներ:
FLOWER Շուրթերի Դիմակ
$9.99
Ե՞րբ եք վերջին անգամ հիշել գիշերը շրթունքներին դիմակ դնել: Փոխարենը փորձե՛ք ցերեկային այս տարբերակը, որը պարունակում է սնուցող մանգո և կոկոսի կարագ շուրթերը հանգստացնելու նպատակով:
Dove մարմնի քսուք նարդոսով և կոկոսի կաթով
$7.99
Այս լոսյոնը կատարյալ է մաշկի համար, քանի որ այն մաշկին հաղորդում է նուրբ խոնավության զգացողություն:
OPI եղունգների լաքերի հավաքածու
$10.50
OPI- ի այս վերջին հավաքածուն, ոգեշնչված շոտլանդական երանգներով, հոյակապ է այս աշնան համար:
Աղբյուր՝ marieclaire.com