Լուսինեն անզուգական է իր նոր կարգավիճակում. նա երկրորդ բալիկին է սպասում (ֆոտո)

Հայտնի մոդել, «Միսս Հայաստան 2003» և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը իր ինստագրամյան էջում նշել է, որ սպասում  է երկրորդ երեխային: Լուսինեն գրառում է կատարել՝ նշելով. «Ու կապ չունի, որ երկրորդ հղիությունն է, մեկա անհավատալի ա»։

Լուսինե Թովմասյանը լուրը հայտնելուց հետո հրապարակել է լուսանկար, որտեղ պարզ երևում է կլոր փորիկը։ Նա նաև իր լուսանկարներից մեկի գրառման մեջ նշել է. «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին»։ Բոլոր լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Պարգև Այդինյանն է։

https://www.instagram.com/p/BvRcUXonwIE/

Լուրը իմանալուց հետո, Լուսինեի երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են հղել գեղեցկուհուն։

https://www.instagram.com/p/Bvbp_PrHEaD/

Հիշեցնենք, որ գեղեցկուհի Լուսինեի դուստրը՝ Արիանան, 4 տարեկան է։ Միսս Հայաստանը շատ հաճախ է լուսանկարկներ և տեսանյութեր հրապարակում իր ընտանեկան միջավայրից։ Լուսինեն հասցնում է և՛ զբաղվել իր կարիերայով, և՛ հոգ տանել Արիանայի մասին։