Լյուքս դասի սպորտային կոշիկներ, որոնց համար արժե շատ վճարել

Վերջերս անցկացված հարցման համաձայն՝ սպորտային կոշիկներ կրող մարդկանց քանակը շարունակաբար աճում է։ Կանխատեսումների համաձայն՝ սպորտային կոշիկներ արտադրող ընկերությունները մինչև 2025 թվականն առնվազն 95 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ կստանան։ Ինչ վերաբերում է լյուքս դասի սպորտային կոշիկներին, ապա 2020 թվականին դրանք չափազանց նորաձև են լինելու։

Շատերը նախապատվությունը տալիս են սպորտային կոշիկներին, քանի որ դրանք կարելի է կրել ամբողջ տարվա ընթացքում՝ համադրելով ամենատարբեր ոճերի հետ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանի հայտնի ապրանքանիշեր, որոնց ներկայացրած լյուքս դասի սպորտային կոշիկների համար իսկապես արժե մեծ գումար վճարել։

Nike x Sacai LDWaffle

Sacai ճապոնական ապրանքանիշի հետ համագործակցությամբ Nike-ի սպորտային կոշիկներն առաջին անգամ ցուցադրվեցին տղամարդկանց նորաձևության շաբաթվա ընթացքում՝ նախորդ գարնանը։ Իսկ այս աշնան համար ավելացվել են նոր գունային տարբերակներ՝ երկրպագուներին տալով ավելի լայն ընտրության հնարավորություն։

Chanel

Chanel-ը բոլոր ժամանակների լավագույն ապրանքանիշն է համարվում։ Փարիզյան տան վերջին սպորտային կոշիկները մեծ հանրաճանաչություն են վայելում։

Stuart Weitzman

Stuart Weitzman-ի նոր հարմարավետ սպորտային կոշիկները ներկայացված են տասներեք ոճերում՝ ընձեռելով ընտրության լայն հնարավորություն։

Prada

Prada-ի նոր սպորտային կոշիկները ներկայացվել են 2019 թվականի աշնանը և արդեն հասցրել են մեծ հետաքրքրություն առաջացնել նորաձևության աշխարհում։

Աղբյուր՝  elle.com