Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներից մեկով

Ինչպես գիտենք շատ ջուր խմելը օգտակար է առողջության, բարեկազմության և հարթ մաշկի համար։ Սակայն շատ քչերին է հաջողվում անհրաժեշտ քանակությամբ ջուր խմել օրվա ընթացքում։

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում նկար է հրապարակել, որի նկարագրման բաժնում նա կիսվել է ջուր խմելու իր գաղտնիքով։ Նա գրել է․ « Ջուր քիչ խմող մարդիկ, վերջապես գտել եմ օրական 2լիտր ջուր խմելու հնար. ջրին ավելացնում եմ վարունգ կամ ազնվամորի»։