
Լեդի Գագան ռոմանտիկ հարաբերություններ չի սկսի Բրեդլի Քուփերի հետ
Ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերի և ռուս մոդել Իրինա Շեյքի հայտնի զույգի բաժանումից հետո, բազմաթիվ կարծիքներ են տարածվել ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի հնարավոր միացման մասին: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Ըստ Us Weekly ամսագրի, այս հայտնի զույգի բաժանումից հետո, Լեդի Գագան չի պատրաստվում ռոմանտիկ հարաբերություններ սկսել Քուփերի հետ: Խոսակցություններ են պտտվում, որ Լեդի Գագան իրեն շատ վատ է զգում իր և Քուփերի ռոմանտիկ հարաբերությունների մասին շրջանառվող լուրերի համար, երբ իրականում նրանք ընդամենը աշխատում էին ֆիլմի վրա:
Աղբյուրը նաև հայտնում է, որ չնայած Բրեդլիի և Գագայի միջև իրականում ոչ մի ռոմանտիկ բան չի եղել, այդ աղմուկը ծանր էր Իրինայի համար ևս:
People ամսագիրը նշում է, որ Քուփերը մեծ և անժխտելի կապ ունի Գագայի հետ, բայց արդյո՞ք դա կվերափովի սիրո պատմության՝ դեռ դժվար է հասկանալ:
Ըստ The Sun ամսագրի, նրանք ռոմանտիկ հարաբերություններ դեռ չեն ունենա, քանի որ Քուփերն այժմ դա չի ցանկանում: «Նրանք իսկապես լավ ընկերներ են և դեռ կապ ունեն միմյանց հետ, սակայն մի հարաբերություններից միանգամից մյուսին անցնելը Քուփերի ոճը չէ»:
Source: elle.com