Լեդի Գագան նշանադրվել է

Երգչուհի Լեդի Գագան և նրա սիրեցյալ՝ Քրիստիան Կարինոն նշանադրվել են։ Մեգա աստղը հաստատել է այս լուրը՝ Լոս-Անջելոսի «Four Seasons» հյուրանոցում։ Նա իր պաշտոնական ելույթի ժամանակ նշել է․ «Շնորհակալություն եմ հայտնում իմ փեսացու՝ Քրիստիանին»։

Քրիստիանը տաղանդավոր գործակալ է։ Զույգը սկսել է հանդիպել 2017թ, սակայն նրանք փորձում էին հանրային չդարձնել իրենց հարաբերությունները։

Աղբյուր՝ Vogue