Բացահայտվել է բնավորության այն գիծը, որը խանգարում է հարուստ լինելուն

Ինչպես հայտնում է հանրահայտ «Maxim» պարբերականը, անձնական վերաբերմունքը մեծ դեր ունի հարստանալու մեջ։

5 տարվա ուսումնասիրության արդյունքում բեսթսելերների հեղինակ և ֆինանսական փորձագետ Թոմաս Քորլին բացահայտել է, որ հարուստ մարդիկ չեն շրջապատում իրենց հոռետես մարդկանցով։

Ճիշտ այդպես, պարզվում է, որ ամենահաջողակ ալֆա տիպերը չեն սիրում շրջապատել իրենց բացասական մարդկանցով։

Դրական մտածողությունը հաջողության նախապայման է, քանի որ այն թույլ է տալիս օգտագործել Ձեր ուղեղի 100 տոկոսը։

Ըստ փորձագետների՝ տնտեսական սանդուղքը բարձրանալու համար լավատեսությունը գլխավոր նախապայմաններից է։ Մասնագետները պարզել են նաև, որ բացասաբար մտածելու դեպքում մարդիկ անջատում են իրենց ուղեղի 1/3 մասը՝ խաթարելով նախաճակատային կեղևի գործունեությունը, ինչը խիստ անցանկալի է։