Լավագույն ուղղությունները մեղրամիս անցկացնելու համար

Հարսանիքի պլանավորումն ինչքան հետաքրքիր է, նույնքան էլ հոգնացուցիչ: Մեղրամիսը, հետևաբար, առաջին հնարավորությունն է, որ վայելեք ձեր ժամանակը որպես ամուսիններ: Ճամփորդություններն առօրյայից հանգստանալու հիանալի միջոց են, սակայն դրանք նաև պետք է համապատասխանեն զույգերի պահանջներին և հնարավորություններին:

Ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանի հարմար ուղղություն մեղրամիսը անցկացնելու համար:

Հունաստան

Հունաստանի հարուստ պատմությունը, բացառիկ ուտելիքներն ու հիասքանչ գեղեցկությունը դարձնում են այն հիանալի վայր մեղրամսի համար: Անցկացնելով գոնե մի քանի գիշեր հրաշագեղ Սանտորինիում՝ դուք կգերվեք տեղի ջինջ ծովի և սպիտակ շենքերի գեղեցկությամբ:

Կոլումբիա

Կոլումբիան զարմացնում է այցելուներին իր աշխույժ գիշերային կյանքով: Անպայման այցելեք Կարտագենա քաղաքը, որտեղ դուք կտպավորվեք հին քաղաքի պաստելային շինությունների գեղեցկությամբ: Իսկ կեսօրից հետո շրջեք քաղաքի շքեղ փողոցներով՝ ծանոթանալով նրա հետաքրքիր պատմությանը:

Կալիֆորնիա

Կալիֆորնիայի ափերը տպավորիչ են իրենց բնական գեղեցկությամբ, բազմազան (բայց կատարյալ) կլիմայական պայմաններով և լավագույն տեսարաններով: Կարող եք մի քանի գիշեր անցկացնել Մոնտեսիտոյի բոլորովին զով լողափում, որտեղ, ի միջի այլոց, շատ հայտնի աստղեր ունեն իրենց սեփական տները:

Աղբյուր՝ harpersbazaar.com