
Լավագույն հուզիչ ֆիլմերը ըստ Netflix-ի
Ֆիլմեր դիտելը շատերի սիրելի զբաղմունքն է՝ հատկապես կարանտինի ընթացքում։ Ահա Ձեզ ենք ներկայացնում Netflix-ի լավագույն հուզիչ ֆիլմերի ցանկը, որտեղ կգտնեք ոչ միայն սիրային գեղեցիկ պատմություններ, այլ նաև հետաքրքիր բացահայտումներ պատմական տարբեր իրադարձությունների մասին։
All the Bright Places (2020)
Այս ֆիլմը, որը նկարահանվել է Ջենիֆեր Նիվենի հայտնի գրքի հիման վրա, պատմություն է մի գեղեցիկ պատանեկան սիրո մասին, որտեղ ֆիլմի երկու գլխավոր հերոսները ծանոթանալով միմյանց հետ բացահայտում են՝ հոգեկան հիվանդությամբ ապրելու իրականությունը:

Marriage Story (2019)
Այս ֆիլմը պատմություն է ամուսնալուծության միջով անցնող մի ընտանիքի մասին՝ իր մեջ ներառելով լարված իրադարձություններ և վեճեր: Ֆիլմն իսկապես ներգրավվում է յուրաքանչյուր դիտորդի։

Roma (2018)
Օսկարի առաջադրված այս ֆիլմը ցուցադրում է Քլեոյի կյանքը, ով 1970-ականների սկզբին Մեխիկոյում միջին խավի ընտանիքի սպասուհի էր, ում կյանքը լիովին փոխվում է իր անսպասելի հղիությունից և այդ ընտանիքի հետ բաժանումից հետո։
The Theory of Everything (2014)
Ֆիլմում Սթիվեն Հոքինգի կերպարը շատերին է հուզում։ Այստեղ ցուցադրվում է անվանի ֆիզիկոսի և նրա կնոջ ՝ Ջեյնի միջև ոչ այնքան կատարյալ հարաբերությունները:

One Day (2011)
Ժամանակն այս ֆիլմում ամենագլխավոր դերակատարն է: Ֆիլմում ցուցադրվում է Էմմայի և Դեքստերի հարաբերություններն՝ պատկերելով յուրաքանչյուր տարի նույն օրը: Երբեմն նրանք լինում են միասին, երբեմն էլ՝ բաժանված, սակայն երկու տասնամյակի ընթացքում նրանք գտնում են միմյանց վերադառնալու ճանապարհը:

The Pianist (2002)
Հիմնվելով իրական դաշնակահարի ինքնակենսագրության վրա՝ ֆիլմը պատմում է Լեհաստանից հրեա մի մարդու մասին, ով աշխատում է որպես երաժիշտ, քանի դեռ գերմանացիները չեն գրավել իր երկիրը:

Աղբյուր՝ Goodhousekeeping