Լավագույն հինգ ուղղությունները զբոսաշրջիկների համար

Ստորև Ձեզ ենք ներկայացնում 2019 թ. -ի լավագույն հինգ ուղղությունները զբոսաշրջիկների համար:

Դանիա և Շվեդիա

Ճանապարհորդություն այս երկու երկրներ Ձեզ կպարգևեն բազմաթիվ հիշարժան պահեր: Շրջելով Կոպենհագենի, Գոտենբուրգի եւ Ֆիյալբախի փողոցներով, դուք կբացահայտեք բազմաթիվ ազգային ճաշատեսակներ և տեսարժան վայրեր:

Ալժիր

Ալժիրը համարվում է 2019 թ.-ի ամենահայտնի ուղղություններից մեկը: Այն ճանաչում է ստացել իր հարուստ Կարթագինյան պատմության շնորհիվ:

Էպիրուսի շրջան (Հունաստան)

Հունաստանի պատմական շրջաններից Էպիրուսը, որը այդքան էլ հայտնի չէ զբոսաշրջիկների համար, կարող է համարվել այլընտրանք ավանդական հունական կղզիներին: Այստեղ դուք կգտնեք ձնապատ լեռներ, ավանդական փոքրիկ գյուղեր, և բազմաթիվ վանքեր, որոնք պահպանվել են Օսմանյան կայսրությունից:

Ֆրանսիա

Ֆրանսիայի լանդշաֆտները անպայման պետք է տեսնել և վայելել: Դուք կարող եք սկսել Ձեր ճանապարհորդությունը հյուսիսից՝ Բրետանից, այնուհետև քայլել Պրովանս դը Պագնոլիի ձիթենու ծառերով և լավանդաների դաշտերով, որից հետո կարող եք ուղեորվել դեպի ներքև՝ Միջերկրական ծովի ափ: Յուրաքանչյուր շրջան ունի իր յուրօրինակ խոհանոցը և առանձնահատուկ մշակույթը:

Հյուսիսային Սուդան

Հյուսիսային Սուդանը, որն ընկած է Նեղոս գետի ափին, արժե տեսնել, մանավանդ Նոր տարվան ընդառաջ: Այն, յուրաքանչյուր զբոսաշրջիկի կպարգևի գեղեցիկ և անմոռանալի հին Եգիպտական տեսարաններ:Նավով շրջագայություն կատարելով կարող եք բացահայտել նրա անկրկնելի բնությունը:

Աղբյուրը՝ vogue.fr