
Լայմով չիզքեյք՝ ամռան շոգին վայելելու համար
Անհրաժեշտ բաղադրիչները
- 9 (136 գ) կրեկեր
- Ծովի աղ
- 6 ճաշի գդալ (85 գ) կարագ
- 680 գ սենյակային ջերմաստիճանի սերուցքային պանիր
- ½ բաժակ (57 գ) շաքար
- 2 լայմի քերած կեղև
- Մի բաժակ (170 գ) սերուցք
- 398 գ խտացրած կաթ
- Մեկ բաժակ (115 գ) լայմի հյութ
- ½ թեյի գդալ վանիլին
Պատրաստման եղանակը
- Մանրացրեք կրեկերներն աղի հետ: Ավելացրեք հալված կարագը և խառնեք մինչև լիովին միաձուլվելը:
- Ստացված խառնուրդը տեղափոխեք տարայի մեջ և 20 րոպեով տեղադրեք այն սառնարանում:
- 15 րոպե հետո կարող եք անցնել միջուկի պատրաստմանը: Հարիչի օգնությամբ մոտ 3 րոպե հարեք սերուցքային պանիրը, շաքարավազը և լայմի հյութը:
- Շարունակ խառնելով ավելացրեք սերուցքը և խտացրած կաթը:
- Վերջում ավելացրեք լայմի հյութը, վանիլինը և աղը: Հարեք մինչև միախառն զանգված ստանալը:
- Ստացված խառնուրդը լցրեք սառեցված կրեկերի վրա և թողեք այն սառնարանում 8-ից 24 ժամ:
- Զարդարեք չիզքեյքը քերած լայմով և վայելեք սառը վիճակում: