
Ինստարգրամյան նորաձև կերպարներ նոյեմբերին կրելու համար
Ցուրտ եղանակը չի կարող ոճային կերպարներից հրաժարվելու պատճառ հանդիսանալ: Պետք է պարզապես հաշվի առնել, որ անհրաժեշտ է տաք և հարմարավետ հագուստ ընտրել:
Ինստագրամյան բլոգերները կարող են ոգեշնչման իսկական աղբյուր հանդիսանալ աշնանային զգեստապահարանը թարմացնելու համար:
Քրիստի Գրին
Հայտնի ամերիկացի բլոգերն իր հետևորդներին պատմում է նորաձևության, գեղեցկության և ճամփորդությունների մասին։ Քրիստին նախապատվությունը տալիս է հարմարավետ և տաք կերպարներին։
Կինսա Սուիտեն
Շվեդիայում բնակվող Կինսան խորհուրդ է տալիս այս աշնանը մոնոխրոմ հագուստ կրել, ինչն այս սեզոնի գլխավոր թրենդերից է համարվում։
Անժելիկա Բլիկ
Հարմարավետ շարֆեր, տաք վերարկուներ և բազմաթիվ գործած բլուզներ՝ սա հենց այն է, ինչ նախընտրում է Ստոկհոլմում բնակվող Անժելիկան:
Ջուլիա Էնգել
Ջուլիան բնակվում է Սան Ֆրանցիսկոյում։ Նա կարծում է, որ այս աշնան գլխավոր գույներն են կարմիրը, կանաչը և շագանակագույնը։
Ջեսիկա Վոնգ
Այս բլոգերը սովորեցնում է համադրել տարբեր գույները, նախշերն ու գործավածքները:
Նեջին Միրսալեխի
Նեջինը հայտնի բլոգեր է Ամստերդամից։ Նա Gisou ապրանքանիշի հիմադիրն է։
Աղբյուր՝ peopletalk.ru