
Ինստագրամում ամենահայտնի հայ աստղերը
Վերջին ժամանակներում հայ աստղերը բավականին ակտիվացել են ինստագրամ սոցիալական հարթակում։ Նրանք, գրեթե ամեն օր, կիսվում են իրենց կյանքում կատարվող իրադարձություններով՝ ակտիվ պահելով իրենց երկրպագուների լսարանը։ Մենք անդրադաձել ենք այն աստղերի ցանկին, ովքեր ձեռք են բերել հետևորդների մեծ բանակ։
5.Իվետա Մուկուչյան-179,000 հետևորդ
Իվետա Մուկուչյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Երգչուհին հաճախ նկարներ է տեղադրում, իր տեսահոլովակների նկարահանումներից ինչպես նաև կիսվում է առօրյա այլ իրադարձություններով։
4.Դերասանուհի Արփի Գաբրիելյան-281,000 հետևորդ
Արփի Գաբրիելյանը մեր հնգյակի չորրորդ հորիզոնականում է։ Դերասանուհին շատ է շրջագայում և իր ինստագրամյան էջում անպայման տեղադրում է բազմաթիվ նկարներ։
3.Նազենի Հովհաննիսյան- 283,000 հետևորդ
Նազենին վերջերս շատ է ակտիվացել սոցիալական հարթակներում։Հաղորդավարուհին նկարներ է տեղադրում իր հանգստից, ընկերների հետ ժամանցից և գործունեությունից։ Նրա գրեթե բոլոր նկարները ուղեկցվում են բավականին խորիմաստ և հուզիչ գրառումներով:
2.Սիրուշո- 297,000 հետևորդ
Սիրուշոյի ինստագրամյան էջը կարելի է համարել երգչուհու հանրության հետ միակ կապող հարթակը։ Նա շատ ակտիվ է։ Իր շրջագայությունների, համերգների, նկարահանումների առաջին նկարները հենց ինստագրամում է կիսվում։
1.Լիլիթ Հովհաննիսյան- 307,000 հետևորդ
Չնայած երգչուհին այդքան էլ ակտիվ չէ իր ինստագրամյան էջում, սակայ մեր հնգյակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում, քանի որ ունի ամենաշատ հետևորդները։