
Պետք է հասցնել․ Ինստագրամի ամառային թրենդները, որոնք կցանկանաք փորձել
Հայտնի բլոգերների ինստագրամյան ո՞ր հրապարակումներն են այս ամռանն ամետարածվածը։ Ինչպիսի՞ հագուստն ու կոշիկներն են համարվում ամենանորաոճը։ Հեղինակավոր «Vogue» պարբերականը ներկայացրել է այս ամռան գլխավոր միտումներն Ինստագրամում։
Մեծ գլխարկներ
Սա թերևս հիմնական ամառային միտումն է, որն Instagram է մտցրել Բելլա Հադիդը: Եթե Դուք մոտ ապագայում հանգստի եք մեկնելու, մի՛ մոռացեք Ձեզ հետ մեծ գլխարկ վերցնել (չնայած դրա համար լրացուցիչ ճամպրուկ կպահանջվի), ավելի ճիշտ կլինի, որ այն գնեք տեղում։
Ծղոտից գործված պայուսակներ
Այս պայուսակներն ամենահաճախն են հանդիպում ամռան նորաձևության ցուցադրությունների ժամանակ։ Ինստագրամը հեղեղված է այս պայուսակների նկարներով։
Նեղ ակնոցներ
Այս ամռանը երևի թե ոճային մարդկանցից ամենածույլերը միայն չէին դնում նեղ ակնոցներ։ Սակայն այս ակնոցներն ամառվանից հետո կդադարեն նորաձև լինելուց։
Ծաղկավոր զգեստներ
Նախորդ ամռան «գիշերանոցի» ոճով զգեստներին փոխարինելու են եկել ավելի համեստ, ծաղկավոր նախշերով զգեստները։ Դրանք ընդգծում են մարմնի բարեմասնություններն ու քողարկում թերությունները։