Ինչ սնունդ ուղարկել երեխայի հետ դպրոց

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ սնունդ պետք է ուղարկել երեխայի հետ դպրոց, որպեսզի ոչ միայն քաղցը հագեցնի, այլ նաև «վերալիցքավորի» ուղեղը։ Ներկայացնում ենք ձեզ մի քանի օգտակար տարբերակներ։

1․Չիր և ընդեղեն

Մի բուռ ընկույզն ու տարատեսակ չրերը շատ լավ գաղափար են թեթև սնվելու համար։ Գետնանուշ, նուշ, ընկույզ, չամիչ, թուզ, ծիրանի չիր. սրանք բոլորը ուղեղի համար շատ կարևոր և օգտակար սնունդներ են։ Չրերը և ընդեղենը պետք է փաթեթավորել տարբեր տարաներում, որպեսզի չտարածվեն ամբողջ պայուսակի մեջ։

2.Սենդվիչներ

Սենդվիչները դպրոցական թեթև նախաճաշի հիանալի տարբերակներ են։ Սենդվիչի վրա երշիկի և կարագի փոխարեն ավելի լավ կլինի դնելմի կտոր եփած միս, վարունգ կամ քաղցր բիբար: Կարելի է օտագործել նաև ուրիշ բանջարեղեններ։

3.Մրգեր

Սեզոնային մրգերը նույնպես շատ լավ տարբերակներ են, օրինակ՝ խնձոր, տանձ, բանան, սալոր։ Դրանք շատ լավ հագեցնում են քաղցը և մարմնին տալիս են անհրաժեշտ սննդարար նյութեր։

4.Բանջարեղեն

Բանջարեղենից ավելի լավ է ընտրել վարունգը, գազարը և քաղցր բիբարը։ Դպրոցականների համար հատկապես շատ օգտակար է գազարը։ Գազարը կարելի է դնել երեխայի սննդի հետ շաբաթական մի քանի անգամ։

5.Հացահատիկային բլիթներ

Հացահատիկային բլիթները դպրոցական նախաճաշի կամ լանչի համար շատ ավելի լավ են, քան տորթերը կամ փքաբլիթները։ Ի վերջո, հացահատիկային մթերքները պարունակում են ածխաջրեր, որը պահում է երեխայի քաղցը երկար ժամանակ։ Կարևոր է հիշել, որ երեխայի հետ կարելի է դնել տանը պատրաստաված բլիթներ միայն այն ժամանակ, եթե դրանք չեն պարունակում մարգարին, պատրաստված են թթվասերով կամ կարագով։ Շատ լավ կլինի, եթե ավելացնեք դրանց հետ չիր կամ ընդեղեն։