Ինչպիսի՞ սնունդ է անհրաժեշտ ուտել առողջ և սպիտակ ատամներ ունենալու համար

Ձեր ատամների սպիտակությունն ու առողջությունը կախված են ոչ միայն ատամների հիմնական խնամքից, այլ նաև սնունդից: Նույնիսկ հաճախ ատամնաբույժի դիմելու կամ տարբեր հայտնի սպիտակեցնող արտադրանքներ օգտագործելու դեպքում, միգուցե, չկարողանաք ունենալ ձեր երազած սպիտակ ժպիտը՝ սնունդի որոշ տեսակի հաճախակի օգտագործման պատճառով։

Ինչպիսի՞ սնունդ է անհրաժեշտ ուտել ատամների առողջությունը պահպանելու համար: Ներկայացնենք ցանկը՝

Գազար

Այն օգտակար է ինչպես բերանի, այնպես էլ լնդերի լորձաթաղանթի համար: Գազարն ուժեղացնում է ատամի էմալը: Թարմ գազարը առողջ ատամները պահպանելու հիանալի միջոց է, քանի որ այն հեռացնում է ատամներիի վրայի գոյացած նստվածքը և մերսում է լնդերը:

Ձուկ

Բոլորը գիտեն, որ ատամներին անհրաժեշտ է կալցիում, բայց ֆոսֆորը ևս ատամները առողջ պահելու կարևորագույն տարրերից է։

Խնձոր

Խնձորը չափազանց արդյունավետ է, երբ խոսքը վերաբերում է ատամների խնդիրների առաջացման կանխարգելմանը և նաև բուժելուն: Այն լավ մերսում է լնդերը և ամբողջությամբ հեռացնում է ատամների վրայի նստվածքը, ինչպես նաև թարմեցնում շնչառությունը։

Կիվի

Այս պտուղը հարուստ է վիտամին C-ով: Վիտամին C-ի պակասի դեպքում կոլագենի արտադրությունը նվազում է, որի արդյունքում էլ լնդերը սկսում են արնահոսել: Այդ իսկ պատճառով՝ կիվին հաճախակի օգտագործեք ձեր սննդակարգում:

Սոխ

Սոխը բնական հակաբիոտիկ է, որը ոչնչացնում է բերանում վնասակար բակտերիաները:

Քունջութ

Այն հիանալի միջոց է ատամների վրայի նստվածքը հեռացնելու և ատամի էմալն ավելի ամուր և առողջ դարձնելու համար:

Իսկ ատամներին էլ ավելի սպիտակ գույն հաղորդելու համար, խորհուրդ է տրվում հնարավորինս պակասեցնել հետևյալ հեղուկների օգտագործումը՝

Թեյ և սուրճ

Մուգ թեյ և սուրճ հաճախ խմելիս, կզգաք, որ ձեր ատամների էմալի գույնը գնալով մգանում է: Այդ իսկ պատճառով կանաչ և սպիտակ թեյն ամենաքիչ ազդեցությունն ունեն ատամի գույնի վրա, իսկ, ավելին, կիտրոնը կամ կաթը կարող են չեզոքացնել այս խմիչքների ազդեցությունը ատամի գույնի վրա:

Կարմիր գինի

Գինին նպաստում է ատամների գույնը մգեցնելուն: Ուստի, խորհուրդ ենք տալիս կարմիր գինի խմելուց հետո անպայման ձեր բերանը մաքուր ջրով լվանալ, սակայն, ուշադրությու՛ն, միանգամից չի խորհուրդ տրվում այն լվանալ խոզանակով: Իրականում խոզանակները ավելի շատ վնաս կհասցնեն, եթե միանգամից գինի խմելուց հետո խոզանակեք ատամները:

Հյութեր

Մրգերի և բանջարեղենի հյութերը ևս ունեն մեծ ազդեցություն ատամի գույնի փոփոխման հարցում, քանի որ դրանք պարունակում են թթուներ, որը թուլացնում է ատամները և թույլ է տալիս հեշտությամբ կլանել գունափոխման բաղադրիչները։ Այս նպատակով խորհուրդ ենք տալիս հյութեր խմելու փոխարեն ուտել հենց թարմ մրգերը։

Սոյայի սոուս և բալզամիկ քացախ

Ուտեստների մեջ օգտագործվող այս բաղադրիչները կարող են մգեցնել ատամների էմալը:

Գունավոր սոդա

Սոդան պարունակում է իր մեջ քիմիական ներկ, ինչը փոխում է ատամների գույնը՝ վնասելով ատամի էմալը:

Աղբյուր՝ Brightside