
Ինչպիսի մայր կլինեք՝ ըստ կենդանակերպի նշանի
Մայրանալու միտքը երբեմն անհանգստություն և վախեր է առաջացնում ապագա մայրերի շրջանում: «Արդյո՞ք ես լավ մայր կլինեմ»: Սա, թերևս, առաջին միտքն է, որի մասին սովորաբար մտածում են ապագա մայրերը:
Պարզելու համար, թե ինչպիսի մայր կլինեք դուք, առաջարկում ենք ծանոթանալ կենդանակերպի նշանների հետևյալ հիմնական բնութագրիչ հատկանիշներին:
Խոյ
Առավելություններ՝ վստահություն, ուժ և համարձակություն:
Թերություններ՝ անհանգստություն, կպչուն մտքեր, փառասիրություն և եսակենտրոն մոտեցում:
Ցուլ
Առավելություններ՝ կայունություն, լավ ճաշակ, խելամտություն և աշխատասիրություն:
Թերություններ՝ փառասիրություն, նյութապաշտություն, տրամադրության տատանումներ:
Երկվորյակ
Առավելություններ՝ ճկունություն, հետաքրքրասիրություն, ինքնատիպություն, բաց, յուրօրինակ և ստեղծագործական միտք:
Թերություններ՝ հակասականություն, անհամբեր բնավորություն, ինքն իրեն հակադրվելու սովորություն:
Խեցգետին
Առավելություններ՝ զգացմունքայնություն, լավ ճաշակ, նվիրվածություն և ներդաշնակություն:
Թերություններ՝ չափից շատ պաշտպանվելու սովորություն, տրամադրության տատանումներ, վախ և խանդ:
Առյուծ
Առավելություններ՝ առաջնորդություն, ինքավստահություն, ստեղծագործական մոտեցում:
Թերություններ՝ սեփական անձի վրա կենտրոնացում, չափից շատ էներգիայի առկայություն:
Կույս
Առավելություններ՝ խելամտություն, բարձր մտավոր կարողություններ, կազմակերպչական հմտություններ:
Թերություններ՝ անհանգստություն, ինքնահավանություն, ամեն ինչ վերլուծելու միտում:
Կշեռք
Առավելություններ ՝ hամբերատար բնավորություն, լավ ճաշակ, արդարամտություն:
Թերություններ՝ հակասականություն, անհետևողական մոտեցում, փառասիրություն:
Կարիճ
Առավելություններ ՝ ուժ, ամրություն, կամքի ուժ և զարգացած ենթագիտակցություն:
Թերություններ՝ ամեն ինչ վերահսկելու ցանկություն, հուզական անկայունություն, կպչուն մտքեր:
Աղեղնավոր
Առավելություններ՝ արկածասիրություն և հումորի զգացում:
Թերություններ՝ անհամբեր բնավորություն, կազմակերպվածության բացակայություն:
Այծեղջյուր
Առավելություններ՝ կազմակերպչական կարողություններ, ավանդական արժեքներ, հետևողականություն և համբերատար բնավորություն:
Թերություններ՝ անհանգստություն, չափից շատ զգուշավորություն, վատատեսություն, կասկածամտություն:
Ջրհոս
Առավելություններ՝ յուրօրինակ, կենսախինդ և ստեղծագործ:
Թերություններ՝ փոփոխական բնավորություն:
Ձկներ
Առավելություններ՝ սրտացավություն, վառ երևակայություն և ստեղծագործ միտք:
Թերություններ՝ անկայունություն և մեղքի զգացում:
Աղբյուր՝ Harpers Bazaar