
Ինչպես Վերադառնալ Աշխատանքի Արձակուրդից Հետո
Ծովափից օֆիս տեղափոխությունը կարող է ծանր նստել ձեզ վրա։ Արձակուրդից աշխատանքին վերադառնալը հատկապես դժվար է դառնում, երբ պետք է վերականգնեք ձեր արդյունավետությունը։ Սակայն «Fitness» պարբերականը գրում է, որ հնարավոր է վայելել արձակուրդը և միևնույն ժամանակ, դրանից հետո, կարելի է վերականգնել արդյունավետությունը։
Պարբերականն առաջարկում է հետևյալ քայլերը ձեր կենտրոնացվածությունն ավելի ուժեղացնելու և հետարձակուրդյան բլուզից խուսափելու համար։
«Անջատեք» Ձեզ ամեն բանից
Այս քայլի վրա պետք է կենտրոնանալ հենց արձակուրդի ընթացքում։ Փորձեք մի կողմ դնել աշխատանքը և վայելեք ձեր հանգիստը։ Մի պատասխանեք էլեկտրոնային նամակներին, եթե դա խիստ անհրաժեշտ չէ։ Դուք պետք է լավ հանգստանաք, որպեսզի երբ վերադառնաք աշխատանքի, կարողանաք անմիջապես ներգրավվել դրա մեջ։
Արձակուրդից մեկ օր շուտ վերադարձեք
Սա կարող է խենթություն թվալ, սակայն աշխատանքի գնալուց մեկ օր առաջ վերադառնալը կարող է մեծ ազդեցություն ունենալ։ Ձեզ գնումներ կատարելու, ճամպրուկը դասավորելու և այլ բաները կարգավորելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Համոզված ենք, որ չեք ցանկանում, որպեսզի սթրեսի մակարդակը կտրուկ աճի։ Դրա համար դանդաղ փոխադրությունն ավելի լավ է։
Կերակուրը մի արհամարհեք
Արձակուրդից հետո շատ մարդիկ փորձում են անցնել տարատեսակ դիետաների կամ տարբեր հեղուկների միջոցով փորձում են մաքրել օրգանիզմը։ Միգուցե դուք ցանկանում եք վերականգնել ձեր կառուցվածքը, սակայն հիշեք, որ այս արգելքները կարող են ազդել ձեր արդյունավետության մակարդակի վրա։ Ձեր կենտրոնացվածությունն աշխատանքից կտեղափոխվի դեպի դիետա։ Վերադառնալուց անմիջապես հետո սկսեք սնվել ձեր սովորական սննդակարգով։
Վերականգնեք Ձեր քնի ռեժիմը
Ժամային գոտիների տարբերության պատճառով, արձակուրդից վերադառնալուց հետո ձեր քնի գրաֆիկի մեջ փոփոխություններ կարող եք նկատել։ Առաջին շաբաթվա ընթացքումքունը վերականգնելու համար խուսափեք կաֆեին օգտագործելուց և կերեք ավելի թեթև ուտելիքներ։