
Ինչպես պատրաստել Տիրամիսու
Տիրամիսուն համարվում է բոլոր ժամանակների ամենահամեղ և արքայական աղանդերը։ «Vkusno.co» պարբերականը ներկայացրել է դրա պատրաստման ամենահեշտ և արագ բաղադրատոմսը։
Բաղադրիչներ
220 գր. շաքար
350 մլ: սերուցք (33%)
150 գր. ալյուր
500 գր. Մասկարպոնե պանիր
10 գր. փխրեցուցիչ
10 գր. վանիլային շաքար
6 ձու
80 գր. շաքարի փոշի
Ըստ ճաշակի` լիկյոր
Գլազուրի համար՝
100 գր. սերուցք (33%)
20 գր. կարագ
80 գր. դառը շոկոլադ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն հարել շաքարավազի հետ։ Ավելացնել վանիլային շաքարավազը և ալյուրը։ Լավ խառնել՝ ավելացնելով փխրեցուցիչը։ Հարել ևս 5-7 րոպե: Մակերեսին պետք է պղպջակներ երևան։
Քայլ 2
Խմորը լցնել համապատասխան տարրայի մեջ՝ ձևաթղթի վրա։
Քայլ 3
Թխել վառարանում 170-180 ° C- ի տակ՝ մոտավորապես 25 րոպե (կախված վառարանի հզորությունից): Պատրաստի թխվածքաբլիթը հանել վառարանից և դնել սառչելու և բաժանել մասերի։
Քայլ 4
Կրեմի համար հարել սերուցքը։ Կրեմ պանիրը հարեք շաքարավազի հետ։ Կարող եք դա անել գդալի միջոցով։
Քայլ 5
Ավելացնել հարած սերուցք պանրային զանգվածին ևնրբորեն խառնել մինչև հարթ զանգված ստանալը։
Քայլ 6
Եփել բավարար թունդ սուրճ և ավելացնել լիկյորը։
Քայլ 7
Յուրաքանչյուր շերտ թաթախել սուրճի մեջ և մակերեսից ավելացնել կրեմի շերտ (շերտը չպետք է բարակ լինի):
Քայլ 8
«Կառուցել» տորթը
Քայլ 9
Տորթը դնել սառնարում, որպեսզի մի քանի ժամ ներծծվի (գերադասելի է գիշերը)։
Քայլ 10
Գլազուրի համար՝ կտրատել շոկոլադը մի քանի մասի։ Տաքացնել սերուցքը մինչև եռալը, բայց չեռացնել։ Լավ հարել՝ մինչև շոկոլադի միանման զանգված դառնալը։ Ավելացնել մի փոքրիկ կտոր պանիր և նորից հարել։ Գլազուրը թողնել, որպեսզի սառչի, ապա դնել սառնարում՝ ավելի խիտ դառնալու համար։
Քայլ 11
Հանել շոկոլադը և հարիչով հարել՝ մինչ մուսային զանգված ստանալը։
Քայլ 12
Տորթի եզրերը ծածկել շոկոլադե գլազուրով և, օգտագործելով խմորեղենի ներարկիչ, զարդարել կրեմով։