
Ինչպես պահպանել կրծքի գեղեցկությունը
Կուրծքը միշտ համարվել է կնոջ մարմնի ամենագրավիչ մասերից մեկը, որը գնահատում են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։ Գեղեցիկ կուրծքը յուրաքանչյուր կնոջ երազանքն է։ Խորը լանջաբացվածքով զգեստը ավելի գեղեցիկ է նայվում, եթե ունես գեղեցիկ կուրծք։ Տարիների ընթացքում կրծքի արտաքին տեսքը ենթարկվում է փոփոխությունների։ Ձեզ ենք ներկայացնում «Լook and the Beauty» կայքի նյութը կուրծքը ճիշտ խնամելու մասին։
Ընտրե՛ք ճիշտ կրծկալ
Ճիշտ չափի կրծկալ ընտրելը շատ կարևոր է կրծքի առողջության համար։ Սխալ չափի կրծկալ կրելու պատճառով Ձեր կուրծքը վատ տեսք կունենա։ Խորհուրդ է տրվում քնելու ժամանակ կրծկալ չկրել․սա թույլ կտա, որ կուրծքը շնչի և մնա առողջ։ Եթե Դուք տանն եք, կրեք կամ փափուկ, կամ սպորտային կրծկալներ։
Խոնավացրե՛ք կուրծքը
Ձեր կուրծքը նույնպես ուշադրության կարիք ունի։ Ցնցուղ ընդունելուց հետո կրծքի համար խոնավացնող քսուք օգտագործեք, այնուհետև մերսեք։ Մերսման համար կարող եք ժոժոպայի կամ ավոկադոյի յուղ օգտագործել։ Այս յուղերը վիտամիններով շատ հարուստ են և խորը կսնուցեն Ձեր կուրծքը։
Սառը ջուր օգտագործե՛ք
Սովորաբար մենք ցնցուղ ենք ընդունում գոլ ջրով, բայց աշխատեք ավարտել Ձեր ցնցուղը սառը ջուր ցողելով կրծքի վրա։ Այս սովորությունը կամրացնի կրծքի հյուսվածքները։ Սառը ջրի ցողերը արյան շրջանառությունը կարագացնեն և կնպաստեն բջիջների վերականգնմանը։ Մեղմորեն, շրջանաձև շարժումներով տարածեք ջուրը։
Պաշտպանե՛ք կուրծքը արևից
Անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպան քսուք ամբողջ մարմնի համար, եթե պատրաստվում եք հագնել կարճ զգեստ։ Ձեր մաշկը ավելի առողջ և գեղեցիկ տեսք կունենա։