Ինչպես չխենթանալ մեկուսացման այս դժվարին շրջանում

Մինչ բոլորս անհանգստանում ենք մեր, մեր ընտանիքների և մեր հասարակության ֆիզիկական առողջության պահպանման համար, մեր հոգեկան, հուզական և սոցիալական առողջական կարիքներըը ևս առաջնային ուշադրության կարիք ունենք։

«Open Source Wellness» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է  մարդկանց առողջությունը բարելավող վարքագծերի ուսումնասիրությամբ, նշում է, որ հաղորդակցությունն, ինքնին, բժշկում է։ Եվ այն փաստը, որ մենք ներկայումս ֆիզիկապես չենք կարողանում հավաքվել մեր ընկերների և բարեկամների հետ և ուրախ ժամանց անցկացնել, բացասաբար է ազդում մեր հոգեկան և հուզական առողջության վրա։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել ձեր հոգեկան հավասարակշռությունն ինքնամեկուսացման այս դժվարին շրջանում։

 

Քայլ 1. Շարժվեք

Մեր մարմինը պետք է մշտապես շարժման մեջ լինի։ Պետք է քայլել, շարժվել, վարժություններ անել։ Ընդ որում, որևէ տարբերություն չկա հատուկ մարզասրահներում մարզվելու կամ տանը մարզումներ անելու միջև։ Սա հարկավոր է ոչ միայն լավ տեսք ունենալու, այլ նաև իմունային և հոգեկան առողջությունը բարելավելու համար։ Խորհուրդ է տրվում օրական առնվազն 20 րոպե ժամանակ հատկացրել մարզումների համար։  Կարող եք այս գործընթացում ներգրավել նաև ձեր երեխաներին և ընտանիքի մյուս անդամներին։

Քայլ 2. Լավ սնվեք

Բոլորս էլ ունենք սիրելի ուտեստներ, որոնք մեզ հաճույք են պատճառում և տոնուսավորում են մեր մարմինը։ Մասնագետներն առաջարկում են ոչ թե ամբողջությամբ հրաժարվել մեր նախընտրելի մթերքներից, այլ մեր առօրյա սննդակարգում ներառել նաև օգտակար և առողջ սնունդ։ Մեկ այլ հիանալի հակասթրեսային միջոց է համարվում ուտելիքի պատրաստումը, որը կարող է վերածվել հետաքրքիր զբաղմունքի, եթե ներգրավեք նաև ձեր երեխաներին կամ ընտանիքի այլ անդամներին։ Փորձեք օրական մեկ կամ երկու անգամ 30 րոպե հատկացնել այս զբաղմունքին, և արդյունքը երկար չի սպասեցնի։

Քայլ 3. Հաղորդակցվեք մարդկանց հետ

Սա շատ առանցքային քայլ է։ Մենք մշտապես պետք է պահպանենք մեր հարաբերություններն ու շփումները, չէ որ մենք բոլորս միմյանց լսելու և հասկանալու կարիք ունենք։ Նախաձեռնող եղեք և առաջինը կապ հաստատեք ձեր ընկերների և մտերիմների հետ։ Անկեղծացեք ձեր զգացմունքների և անհանգստությունների մասին։ Փորձեք նաև հասկանալ նրանց հույզերը։ Առաջարկեք ձեր աջակցությունը նրանց։ Մարդկային ուշադրությունը այս դժվարին օրերին կարող է անսահման թեթևություն և վստահության զգացում առաջացնել, ինչը շատ կարևոր է։

Քայլ 4. Ապրեք Ձեզ համար

Առօրյա զբաղմունքները խլում են մեր ժամանակի գերակշիռ մասը․ խոհանոց, գնումներ,  երեխաների խնամք և այլն։ Սակայն պետք է կարողանալ ժամանակ գտնել նաև ձեզ համար։ Խոսքը ժամանակ առ ժամանակ դադար վերցնելու մասին է, ինչը թույլ կտա հանգստացնել նյարդային համակարգը և կարգավորել սեփական մտքերը։ Դուք կարող եք ծախսել այդ ժամանակը մեդիտացիայի կամ պարզապես ձեր նախընտրելի հեռուստաշուոն կամ ֆիլմը դիտելու համար։ Կարևորը ձեզ համար «ապրելու» ժամանակ գտնելն է։

Այս դժվարին ժամանակահատվածում, երբ ամեն ինչ մեր շուրջը փոխվել է, կոչ ենք անում բոլորին լրջորեն մտածել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական և հոգեկան առողջության բարելավման մասին։

Աղբյուր՝  greatergood