
5 միջոց, որոնք կօգնեն Ձեզ ունենալ ավելի հյութեղ շուրթեր
Շատ կանանց համար գեղեցիկ, հյութեղ և հաստ շուրթերը գեղեցկության չափանիշ են համարվում։ Բայց ի՞նչ անել, եթե բնությունից Ձեզ տրված են բարակ շուրթեր և արհեստականորեն մեծացնել դրանք Դուք չեք ուզում։ Եթե ուզում եք ունենալ հյութեղ շուրթեր, անպայման չէ այցելել պլաստիկ վիրաբույժի, Դուք դա կարող եք անել սովորական խնամքի միջոցներով։
1․ Դիմահարդարման միջոցով
Ամենահեշտ միջոցը դիմահարդարումն է։ Շուրթերը մեծ կերևան, եթե բալզամներ և շուրթերի փայլ օգտագործեք, վերջում նաև կարելի է վերին շուրթին ավելացնել մի փոքր թափանցիկ դիմափոշի, իսկ մեջտեղում՝ ավելի բաց երանգի շուրթերի փայլ։ Կամ կարող եք օգտագործել 2 երանգի շրթներկեր՝ մուգ և բաց։ Մուգ շրթներկը պետք է լինի շուրթերի վերին հատվածում, իսկ բաց գույնը՝ ներսի մասում։ Խառնե՛ք ծայրերը և մեջտեղի մասում շուրթերի փայլ քսեք։
2․ Վակում անող մերսման սարքով
Այս մեթոդը բավականին անվտանգ է և ոչ մի անհարմարավետություն Ձեզ չի պատճառի։ Բայց հյութեղ շուրթերը Ձեզ կուրախացնեն շատ քիչ՝ ընդամենը մի քանի ժամ։
3․ Անանուխի կամ չիլիի յուղերով
Յուղի մի քանի կաթիլը կարող է առաջացնել արյան ներհոսք, իսկ մի փոքր այտուցվածությունը շուրթերին հյութեղ տեսք կտա։ Բայց հիշե՛ք, պետք է մի քանի կաթիլ օգտագործել, այլապես Ձեզ անհարմարություն կպատճառի։
4․ Ատամի մածուկով և խոզանակով
Ատամի մածուկը պարունակում է մենթոլ, որն անանուխի յուղի պես է գործում։ Իսկ ատամի խոզանակը Ձեզ կազատի չորությունից և շուրթերին կտա հյութեղ տեսք։ Մերսե՛ք շուրթերը խոզանակով, որպեսզի արյան ներհոսք տեղի ունենա։ Բայց դա պետք է շատ չափավոր անել։
5․ Հատուկ վարժություններ կատարե՛ք
Իհարկե այդ վարժություններով կարճ ժամանակում Ձեր շուրթերը ցանկալի տեսք չեն ստանա։ Վարժություններն առաջին հերթին կօգնեն, որ շուրթերի մաշկը շուտ չծերանա, կձգեն այն և շուրթերի ձևը կուղղեն։ Կատարե՛ք «սվիտ» վարժությունը 5 րոպե՝ ամեն օր ավելացնելով կես րոպե։ Կամ փորձե՛ք «մոմեր փչելու» վարժությունը։ Պետք է ինչքան հնարավոր է շատ օդ հավաքել բերանում և առավելագույն ուժգնությամբ փչել։ Այս վարժությունը պետք է կատարել 10 անգամից ոչ պակաս և ամեն անելուց առաջ մի քանի վայրկյան դադար տալ։
Աղբյուր՝ Ivona