Ինչպես Նվազեցնել Ողնաշարի Ցավը Կիրոպաթիկ Մեթոդների Միջոցով

Ողնաշարի ցավից ազատվելու արագ միջոցները հաճախ երկարատև ազդեցություն չեն ունենում։ Եթե ցանկանում եք իմանալ թե ինչպես են կիրոպրակտիկներն ազատվում և խուսափում ողնաշարի ցավերից, ապա հատկանշական է նշել, որ այս խնդրին նրանք երկարաժամկետ մոտեցում են ցուցաբերում։ «Մենք փորձել ենք պարզել այս միջոցի բոլոր դրական կողմերը, որոնք օգնում են նրանց ողնաշարի ցավը տանելի դարձնել», -գրում է «Women’s Health» պարբերականը։

Պարբերականը ներկայացրել է այն բոլոր մեթոդները, որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել այդքան տհաճ ողնաշարի ցավերից։

Դադարեցրեք ծխելը

տրորված ծխախոտ

Ծխողներն ավելի շատ են հակված ողնաշարի ցավեր ունենալու քան չծխողները։ Իհարկե այս վնասակար սովորույթից դժվար է հրաժարվելը, սակայն արժի դա անել երկարաժամկետ դրական արդյունքի հասնելու համար։  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց մոտ մեջքի ցավի թեթևություն է նկատվել ծխելը դադարեցնելուց անմիջապես հետո։

Վարեք ակտիվ ապրելակերպ

մարմինը ձգող վարժություն
Ակտիվ առօրյաի պակասը կարող է հանգեցնել մեջքի դիրքային և մեխանիկական վնասվածքների։  Սրա հիմնական պատճառը նստակյաց կյանքն է։ Դրա համար էլ վարժություններ անելով` դուք ոչ միայն ամրապնդում եք ձեր ողնաշարը, այլև ձերբազատվում եք ցավից։

Մեդիտացիա

Ցավերը կարող են առաջանալ նյարդային բորբոքումներից, որոնք հաճախ առաջանում են սթրեսի հետևանքով։ Օրվա ընթացում համակցելով առողջ սննդակարգն ու մարզումները մի քանի րոպեանոց մեդիտացիաների հետ` ոչ միայն լավ ազդեցություն կթողնեք մեջքի ցավի վրա, այլև դրական կազդեն ձեր առողջության և ինքնազգացողության վրա։

Հակա-Բորբոքային Սննդակարգ

բանջարեղեններ

Եթե որոշ տեսակի բորբոքումները սպասված են և բնական, ապա որոշ դեպքերում էլ սննդակարգի պատճառով մարդկանց մոտ առաջանում է անընդհատ կրկնվող, տհաճ բորբոքային պրոցես։  Ուլտրա-վերամշակված ուտելիքների առկայությունը, կարող է հանգեցնել ողնաշարի և հոդերի ցավի։  Բորբոքումից խուսափելու համար կիրոպրակտիկներն իրենց սննդակարգում օգտագործում են մրգեր և բանջարեղեն, իսկ մսի օգտագործումը հասցնում են նվազագույնի։