
Մի քանի խորհուրդներ ինտերիեր դիզայներներից՝ ննջասենյակին թարմություն հաղորդելու համար
Ձեր ննջասենյակը այն վայրն է, որտեղ դուք հիմնականում հանգստանում և թարմանում եք։ Սակայն կարանտինյան շրջանում շատերս, մեր օրվա հիմնական մասը անցկացնելով տանը, հոգնում ենք մեր տան սենյակներից և արդյունքում հայտնվում սթրեսային իրավիճակում։ Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում ինտերիեր դիզայներների մի քանի խորհուրդներ, թե ինչպես թարմացնել ննջասենյակը, որպեսզի չհայտնվեք նմանատիպ դրության մեջ:
Նախ և առաջ պետք է մաքրել ննջասենյակը, դա ոչ միայն անհրաժեշտ է հիգիենիկ առումով, այլև մաքուր սենյակը էլ ավելի քիչ սթրեսային և ճնշող է:
Լավ կլինի նաև թեթևակի թարմացնել ձեր ննջասենյակի պատերը՝ ներկելով դրանք ձեզ հաճելի գույնով։ Ճիշտ է ներկելն այդքան էլ հեշտ և արագ գործ չէ, ուստի, եթե ցանկություն չունեք նմանատիպ մեծ գործ սկսելու, ապա, եթե ձեր ննջասենյակի պատերը լվացվող են, խորհուրդ ենք տալիս նաև լվանալ պատերը թարմացնելու նպատակով։
Հաճախակի թարմացրեք նաև ձեր ննջասենյակի բարձի երեսները։ Նույնիսկ մի քանի րոպե միայն մաքուր օդին դնելը թարմություն կհաղորդի ձեր բարձերին։
Նաև կարևոր է սենյակում պահել միայն այն իրերը, որոնք արժեք ունեն ձեզ համար և ազատվել մնացած ավելորդ իրերից, որոնք ավելի ճնշող են դարձնում ձեր սենյակը։ Կարող եք օրինակ պահել մի քանի գրքեր, որոնք նախատեսում եք կարդալ, կամ կարող եք սենյակը լցնել հաճելի հիշողություններով՝ սիրելի մարդկանց լուսանկարներով՝ սենյակին ջերմ մթնոլորտ հաղորդելու համար։
Նաև ընտրեք ձեզ համար ծածկոց, որը ձեր մաշկին հաճելի կլինի։ Դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր ֆիզիկական հարմարություններին ևս, քանի որ դա լավագույն կերպով կազդի ձեր տրամադրության վրա և կհավասարակշռի ընդհանուր հոգեկան վիճակը։
Աղբյուր՝ HouseBeautiful