Ինչպես հոգ տանել մաշկի մասին աշնանը

Չնայած ամառային շոգ եղանակին՝ աշունը շուտով կհիշեցնի, թե ինչպիսին են ցուրտ երեկոները, անձրևային վատ եղանակը և ինչպես կարող է այդ եղանակը ազդել ձեր մաշկի վրա։ Այս եղանակին հարկավոր է ձեռք բերել նոր կոսմետիկ միջոցներ և փոխել մաշկի մասին հոգ տանելու եղանակը։ «Ivona» կայքը ձեզ է ներկայացնում, թե ինչպես կարելի է հոգ տանել մաշկի մասին աշնանային ցուրտ եղանակի ժամանակ։

Մաքրում

Հարկավոր է ընտրել այնպիսի միջոցներ, որոնք չեն չորացնում մաշկը: Նաև խորհուրդ է տրվում շաբաթը մեկ անգամ օգտագործել սկրաբներ մաշկի մաքրման համար։ Սա կօգնի մաշկը վերականգնել և վերացնել պիգմենտացիան։

Տոնիկի օգտագործում

Սա շատ կարևոր գործոն է մաշկի խնամքի համար, քանի որ տոնիկը մաշկը դարձնում է ավելի թարմ և ձիգ։ Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ  է տրվում շատ ուշադիր ընտրել այս միջոցը, քանի որ նրա բաղադրության մեջ կարող է պարունակվել սպիրտ։ Տոնիկին կարող է փոխարինել միցելյար ջուրը։

Խոնավացում

Պետք չէ մոռանալ խոնավացնող քսուքի մասին։ Դեմքի աշնանային խնամքի շատ լավ տարբերակ է վիտամիններով շիճուկներ օգտագործելը։ Մի՛ մոռացեք դիմակների մասին։ Դիմակները երբեք չպետք է անհետանան դեմքի խնամքի միջոցների շարքից։ Նրանք ոչ միայն սնուցում են մաշկը և հարթեցնում գույնը, այլև պաշտպանում են այն։