
Ինչպես հասկանալ, որ իսկապես սիրահարված եք
Հարաբերությունների սկզբնական փուլերը, որպես կանոն, չափազանց շփոթեցնող են լինում: Եվ շատ հաճախ մենք դժվարանում ենք վերծանել մեր սեփական զգացմունքները՝ հասկանալու համար արդյոք իսկապես սիրահարված ենք, թե դա պարզապես ժամանակավոր հրապուրանք է։
Ստորև ներկայացվող հարցերը կօգնեն հասկանալ ձեր զգացմունքները և կողմնորոշվել հետագա քայլերի հարցում:
Դուք նոր սովորություննե՞ր եք ձեռք բերել:
Երբ մարդիկ սիրահարվում են, նրանք սկսում են մեծ ուշադրություն դարձնել զուգընկերոջ նախասիրություններին՝ գտնելով նոր զբաղմունքներ, որոնցով նախկինում երբեք չեն զբաղվել:
Վերջին շրջանում սթրեսի ենթարկվե՞լ եք:
Որքան էլ սիրահարվելը դրական երևույթ է, այնուամենայնիվ, բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցում են, որ սիրահարվածության արդյունքում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակն օրգանիզմում բարձր է լինում:
Ձեր զգացմունքները փոխադա՞րձ են։
Սիրահարված կանայք հիմնականում ցանկանում են, որ իրենց զգացմունքները փոխադարձ լինեն:
Հաճա՞խ եք սիրահարվում։
Շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի հաճախ են սիրահարվում, քան կանայք։
Դուք հակվա՞ծ եք ասելու՝ «Ես սիրում եմ քեզ»:
Շատերը սխալմամբ կարծում են, որ կանայք առաջինն են ասում այս խոսքերը: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի շատ են հակված առաջինն ասելու «Ես սիրում եմ քեզ»։ Նրանք նաև հակված են ավելի արագ սիրահարվելու:
Աղբյուր՝ psychologytoday.com