
Ինչպես Համեղ Պատրաստել ըստ Աշխարհի Լավագույն Շեֆ-Խոհարարների
Երբևէ մտածել եք թե ի՞նչ խոհարարական գաղտնիքներ են թաքցնում աշխարհահռչակ շեֆ-խոհարարները։ Նույնիսկ նրանց ամենապարզ ուտեստներն ավելի համեղ են, քան երբ դուք եք փորձում պատրաստել դրանք։ Ինչպես տեղեկացնում է «Vogue» պարբերականը, գաղտնիքը նրանց երկար տարիների փորձառությունն ու հնարքներն են, որոնք ոչ մի տեղ չեք կարող գտնել։
Պարբերականը ձեզ է ներկայացնում մի շարք հնարքներ, որոնք օգտակար կլինեն ձեզ խոհանոցում ստեղծագործելիս։
Թողեք մթերքները հանգստանան
Երբևէ մտածե՞լ եք, թե որն է փափուկ և հյութեղ մսի գաղտնիքը։ Գաղտնիքն այն է, որ եփելուց հետո անհրաժեշտ է թողել, որպեսզի` մինչ մատուցելը միսը հանգստանա։ Հանգստի ժամը պետք է հավասարաչափ բաշխել։ Մսի կտորը փաթաթեք ֆոլգայի մեջ, որպեսզի եփելու ընթացքում մսի կենտրոնում կուտակված արյունը տարածվի մսի մյուս հատվածները։
Լցոնած Խմորի Գաղտնիքը
Երբ խմորով լցոնուկներ եք պատրաստում , ապա անհրաժեշտ է, որպեսզի խմորը լինի ոչ շատ փափուկ և ոչ շատ պինդ։ Այն պետք է նուրբ լինի, սակայն պետք է նաև բավականին ամուր լինի, որպեսզի կարողանա պահել լցոնը։ Ձեթը լցրեք թավայի մեջ և խմորե լցոնուկները տապակեք այնքան մինչ դրանք ոսկեգույն դառնան։ Այս պատրաստման եղանակը նրանց խրթխրթան տեսք և հիանալի համ է հաղորդում։
Սպիտակուցը Առողջ Աղանդերի Գրավական
Եթե դուք աղանդեր եք պատրաստում, որն իր մեջ կրեմ է պարունակում, ապա փորձեք կրեմի ¾ մասը փոխարինել ձվի հարած սպիտակուցով։ Խառնեք ձվի հարած սպիտակուցը կրեմին և ավելացրեք այն խմորեղենի մեջ։ Սա ոչ միայն ձեր աղանդերին թեթև տեսք կհաղորդի, այլև կկրճատի կալորիաների քանակը։
Օգտագործեք Ավելի Շատ Ձվի Դեղնուց Քան Սպիտակուց
Դժվարանու՞մ եք տնային պայմաններում պաստա պատրաստել։ Դա այն պատճառով է, որ պաստա պատրաստելու մի քանի գաղտնիքներ կան։ Միշտ պաստա պատրաստելիս աշխատեք խմորի մեջ ավելի շատ ձվի դեղնուց օգտագործել քան սպիտակուց։ Սա օգնում է, որ պաստայի խմորը լինի ամուր և թեթև։