Ինչպես համատեղել աշխատանքն ու երեխաների խնամքը կարանտինի պայմաններում

Եթե դուք ևս ստիպված եք երեխաների հետ աշխատել տնից, ապա հավանաբար արդեն հասցրել եք զգալ, թե որքան բարդ է դա։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ավելի կազմակերպված աշխատել տնից, երբ տանը երեխաներ կան։

Անակնկալ տուփեր պատրաստեք

Երեխաներին զբաղեցնելու համար զանազան տուփերն իսկական փրկություն են ծանրաբեռնված աշխատանքային օրերին: Հիմնական գաղափարն այն է, որ անընդհատ պետք է փոխել տուփի պարունակությունը: Ամեն շաբաթ պետք է պատրաստել մի նոր տուփ՝ փոքրիկ խաղալիքներով, փուչիկներով, մատիտներով, գրքերով և այլն։ Փորձեք այնպես անել, որ երեխաները չկորցնեն հետաքրքրությունն այս զբաղմունքի հանդեպ, և ամեն անգամ այս տուփերը նրանց տոն պարգևեն։

Բացատրեք ձեր ակնկալիքները և պարգևատրեք երեխաներին

Ցանկալի է մշտապես խոսել երեխաների հետ և բացատրել նրանց, որ դուք կարևոր գործեր և հանդիպումներ ունեք, և այդ ընթուցքում նրանցից հանգիստ վարք եք ակնկալում։ Նման դեպքերում կարող եք գործի դնել էլեկտրոնային սարքերը՝ iPads, TV և այլն։ Եվ եթե նրանք կարողանան կատարել առաջադրանքը, անպայման ի պատասխան  պարգևատրեք նրանց։

«Գործեր» հանձնարարեք

Առանձնացրեք մաքրող պարագաները, որոնք նախատեսված են նաև երեխաների օգտագործման համար։ Դուք նույնիսկ կարող եք ձեր երեխաների անունները փակցնել այդ պարագաների վրա, որ նրանց մոտ պատասխանատվության զգացում առաջանա: Օրվա ընթացքում երեխաներին խնդրեք օգնել տնային գործերում՝ մաքրել հատակին երևացող հետքերը, փոշին և այլն։ Դուք կզարմանաք, թե որքան ուրախություն կարող է պատճառել այս գործընթացը։

Վարձեք երեխաներին՝ որպես ժամանակավոր օգնականներ

Կարող եք նաև խնդրել երեխաներին օգնել ձեզ աշխատանքում: Կարող եք նրանց հանձնարարել հանդիպման ընթացքում նստել ձեր ետևում և գրառումներ անել խոսակցության վերաբերյալ: Դա կօգնի զբաղեցնել երեխաներին որոշ ժամանակով, իսկ արդյունքը սովորաբար շատ զվարճալի է լինում։

Աղբյուրը: Mother.ly