Ինչպես հաղթահարել հղիության ընթացքում առաջացող սրտխառնոցը

Անկախ այն հանգամանքից, թե հղիության որ եռամսյակում եք գտնվում, հավանաբար արդեն հասցրել եք զգալ հղիության ընթացքում ի հայտ եկող ամենատհաճ երևույթներից մեկը՝ սրտխառնոցը։  Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է թեթևացնել հղիության ընթացքում առաջացող սրտխառնոցը և երբ է հարկավոր դիմել մասնագետի:

Ի՞նչն է սրտխառնոցի առաջացման պատճառ հանդիսանում հղիության ընթացքում։

Հղիության ընթացքում սրտխառնոցն, իրականում, այնքան էլ վատ բան չէ: Ըստ «Մայո» կլինիկայի մասնագետների՝ առաջին եռամսյակի ընթացքում սրտխառնոցն ու փսխումը կապված են հղիության վաղաժամ կորստի ռիսկի նվազեցման հետ, մասնավորապես ՝ 30 տարեկանից բարձր կանանց մոտ: Սրտխառնոցի առկայությունը կապված է HCG-ի՝ հղիության հորմոնի արտադրության հետ, և վկայում է պտղի բնականոն զարգացման մասին։

Ի՞նչը կարող է օգնել թեթևացնել սրտխառնոցը։

  1. Քաղցր կոնֆետներ

Սովորաբար հղի կանայք սրտխառնոցը թեթևացնելու համար քաղցր կոնֆետներ են ուտում։ Որոշ համեր օգնում են մեղմացնել բերանի չոր զգացումը:

  1. Կերեք քիչ-քիչ, բայց հաճախ

Առաջին եռամսյակի ընթացքում սրտխառնոցից խուսափելու լավագույն միջոցը դանդաղ և փոքր չափաբաժնով սնվելն է: Լավագույն տարբերակն ածխաջրերի և սպիտակուցների համադրությամբ նախուտեստներն են։

3.Կոճապղպեղ և էլի կոճապղպեղ

Կոճապղպեղն իսկապես օգնում է մեղմել սրտխառնոցը։ Դուք կարող եք փորձել ծամել կոճապղպեղը, խմել կոճապղպեղով թեյ և անգամ օգտագործել կոճապղպեղի արմատը:

  1. Ֆիզիկական ակտիվություն՝ քիչ ծանրաբեռնվածությամբ

Առհասարակ, հղիության ընթացքում ֆիզիկական ակտիվությունը շատ օգտակար է, և հաճախ այն օգնում է նաև թեթևացնել սրտխառնոցը։ Բավական արդյունավետ միջոցներ են համարվում քայլելը և լողալը:

5․ Խոսեք ձեր բժշկի հետ

Եթե դուք զգում եք ուժեղ սրտխառնոց և անընդհատ փսխում եք, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի օգնությանը։ Այս դեպքում հնարավոր է հավելյալ միջոցներ ձեռնարկելու կարիք լինի ձեր և ձեր երեխայի բավարար սնուցումն ապահովելու համար։