Ինչպես Խուսափել Հարսանեկան Սթրեսից

Այն պահից սկսած, երբ մարդկանց ցույս ես տալիս ամուսնական մատանին հարցերի տեղատարափ է սկսվում. «Իսկ ե՞րբ եք ամուսնանում»։ Հարսանիքի համար լավագույն օր ընտրելը կարող է իրական մղձավանջ հանդիսանալ։ Օրն ընտրելուց առաջ պետք է շատ բաներ հաշվի առնել, սակայն կան բազմաթիվ ձևեր այդ սթրեսից խուսափելու համար, գրում է «Vogue»-ը։
«Vogue»-ն առաջարկում է մինչ օրն ընտրելը, հաշվի առնել հետևյալ քայլերը։

Ուշադրություն դարձրեք տեղային օրացույցին

աղջիկն՝ իր հարսանիքը պլանավորելիս

 Սա կօգնի ձեզ խուսափել մեծ գումարներ ծախսելուց հատկապես, եթե ամուսնանալու եք օտար երկրում։ Տեղական մշակութային իրադարձությունները կարող են ազդել գների, հյուրերի հասանելիության և հարսանեկան արարողության համար նախատեսված դահլիճների վրա։

Մի Հարցրեք Շրջապատին
սիրահար զույգն ընտրում է հարսանիքի օրը

Սա մի փոքր բարդ հարց է, քանի-որ հենց սկսեք հարցուփորձ անել ձեզ շրջապատող մարդկանց, թե երբ պետք է ամուսնաք, հավատացեք թելի կծիկն ավելի կխճճեք։  Ձեր նախընտրած օրն ու ժամը ձեր մտքում պահեք։ Հաստատ չեք ցանկանա ամուսնանալ, երբ ձեզ հարազատ մարդիկ ձեր կողքին չեն։ Պետք է, որ կարողանաք փոփոխել հարսանյաց արարողության օրը այնպես, որ ձեր ամենամոտ ընկերը կամ էլ ընտանիքի անդամները կարողանան ներկա գտնվել։ Սակայն շատ կարևոր է նաև, որ դա անելիս հաշվի առնեք պատճառը, թե ինչու նրանք չեն կարող ներկա գտնվել։

Մի Շտապեք

մտահոգ հարս
Երբեմն ավելի լավ է հարսանիքը տեղափոխել մյուս տարի, քան թե շտապել և ամեն բան իրար խառնել։ Եթե հնարավորություն չունեք ձեր նշանադրության օրը երկարաձգելու, ապա մի վհատվեք, քանի որ կարևոր է այն մարդը, ում հետ ամուսնանալու եք և ոչ թե օրը։