Ինչպե՞ս ճիշտ խնամել հագուստը

Որքան էլ թանկարժեք, որակյալ, գեղեցիկ ու սիրելի լինի հագուստը, այն տեսքից ընկնելու հակում ունի։ Ամենագլխավոր պատճառը լվացքն է։ Այո, հագուստը հաճախակի լվանալուց կորցնում է իր նախնական տեսքն ու ձևը։ Սա չի նշանակում, որ այն լվանալ պետք չէ, պետք է լվանալ ճիշտ։

Պիտակներ

Շատերս ուշադրություն չենք դարձնում հագուստի ներսում գտնվող պիտակին։ Դա չափազանց կարևոր է։ Այդ պիտակը մեր հագուստի “անձնագիրն” է ։ Այստեղ կա տեղեկություն բաղադրության, լվացքի նախընտրելի ջերմաստիճանի, արդուկելու և այլնի մասին։ Մինչ կկտրեք այդ պիտակը, աչքի տակով անցկացրեք խնամքի պայմանները։ Առհասարակ որքան բարձր է ջերմաստիճանը, այդքան շուտ է շարքից դուրս գալիս հագուստը։ Եթե պիտակին նշված է սառը ջերմաստիճան, լվացեք սառը ջրով։ Նախընտրելի ստանդարտ ջերմաստիճանը, որը՝ 30°C-նն է։

Նկար 1

Սորտավորում

Բոլորիս համար սա մշտական գործընթաց է։ Օրինակ սպիտակ հագուստը լվանում ենք առանձին, հաստ բրդյա գործվածքները առանձին, սրբիչներն առանձին, ջինսերը հարկավոր է շրջել հակառակ կողմի վրա և կոչկել կոճակը։ Ներքնազգեստի ու կոշիկների համար կարող եք ձեռք բերել հատուկ պարկեր, դրանք շատ հարմարավետ են։ (Նկարը 1):

Ձեռքով լվացք և նախապատրաստում

Մի խուսափեք ձեռքով լվանալ հագուստը։ Եթե օրինակ շատ կարճ ժամանակահատված եք կրել, նույնիսկ եթե այդ պահին ժամանակ չունեք, կարող եք թրջոց դնել մի քանի ժամով։ Սա լավ միջոց է հագուստն ազատել կեղտաբծերից։

Կեղտաբծերի մշակում

Կեղտաբծերը հարկավոր է մշակել անմիջապես։ Մենք հաճախ ենք թողնում հագուստը լվացքի զամբյուղի մեջ մի քանի օր։ Սակայն լաքաները հակում ունեն խորը ներթափանցելու գործվածքի մեջ։ Այդ իսկ պատճառով եկեք սովորություն դարձնենք կեղտաբծերը վերացնել անմիջապես։ Օգտվեք լաքահանիչ միջոցներից( փոշի, մատիտ, սփրեյ, անձեռոցիկ):

Լվացքի մեքենա

Խնամքով վերաբերվեք լվացքի մեքենային, այն մեր ամենաօրյա առաջին օգնականն է։ Ժամանակ առ ժամանակ կիրառեք մաքրող միջոցներ, այլապես նստվածքն ու ժանգը անակնկալի կբերեն՝ փչացնելով թանկագին հագուստը։

Հեղինակ՝ Տաթև Հովհաննիսյան