
Ինչպե՞ս խնամել երեխայի մաշկը՝ իր կյանքի առաջին տարվա ընթացքում. ո՞ր գործոններից խուսափել
Նորածինների հարթ և քնքուշ մաշկը շատ գեղեցիկ է: Երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում մաշկը պարբերաբար փոխվում է, ուստի ծնողները պետք է իմանան, թե ինչպե՞ս հոգալ նրա մասին:
Լողացնելը
Նույնիսկ, եթե երեխան սիրում է լողանալ քնելուց առաջ, հիշեք, որ ամբողջովին նրան պետք է լողացնել ոչ ավելի հաճախ, քան շաբաթը երկու անգամ:
Արև
Հետևեք, որ երեխան արևի տակ շատ չգտնվի: Զբոսանքի ժամանակ երեխայի գլխին պետք է գլխարկ լինի և երկար թևքով հագուստ:
Տակդիր
Տակդիրի տակ մաշկը շատ նուրբ է և մշտապես գտնվում է խոնավ վիճակում, ուստի այն հակված է գրգռման: Գրգռումից խուսափելու համար պետք է այն մշակել և հաճախ փոխել տակդիրը:
Լվացք
Երբ տանը հայտնվում է երեխա, անհրաժեշտ է օգտագործել ամենաանվնաս միջոցները: Լվացքի համար (ոչ միայն մանկական, այլև մեծերի) օգտագործեք առանց բուրավետիչների և ներկանյութերի միջոցներ:
Խոնավեցում
Նորածնի մաշկը, ինչպես որ ծնողների մաշկը, խոնավեցման կարիք ունի: Լողանալուց հետո երեխայի մաշկին քսեք փափկեցնող միջոց: