Ինչպես ինքնուրույն պատրաստել բնական ախտահանիչ նյութեր

Գաղտնիք չէ, որ կոմերցիոն նպատակով արտադրվող ախտահանիչ միջոցները վտանգավոր քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են շնչառական խնդիրների, մաշկի գրգռվածության պատճառ հանդիսանալ, ինչպես նաև  աղտոտել ձեր տան օդը: Նմանատիպ միջոցներ օգտագործելու փոխարեն դուք կարող եք դրանք հեշտությամբ ինքնուրույն պատրաստել տանը՝ օգտագործելով  բնական ախտահանիչ միջոցներ,  ինչպիսիք են՝ քացախը, ալկոհոլը և եթերայուղերը, որոնք կօգնեն նվազեցնել քիմիական նյութերի վնասակար ազդեցությունը և միաժամանակ ապահովել կատարյալ մաքրություն։

Ուշադրություն՝ Քացախն արդյունավետ չէ կորոնավիրուսի դեմ: 70%-ից քիչ ալկոհոլ պարունակող ախտահանիչ լուծույթները նույնպես արդյունավետ չեն կորոնավիրուսի դեմ։

 

Մեթոդ 1 Ալկոհոլի և ջրածնի պերօքսիդի հիմքով ախտահանիչ միջոցներ

  • Օգտագործեք չմշակված ալկոհոլային հեղուկներ: Այնպիսի տարբերակ ընտրեք, որը կունենա առնվազն 70% ալկոհոլի պարունակություն, այլապես այն արդյունավետորեն չի լինի մանրէների կամ վիրուսների դեմ: Ալկոհոլը լցրեք ցողաշշի մեջ, որ կարողանաք այն հեշտությամբ կիրառել ցանկացած մակերևույթ մաքրելիս: Այս մաքրող լուծույթը բավական արդյունավետ է կորոնավիրուսի դեմ: Ընդ որում, ցանկալի է խուսափել ալկոհոլին ջուր խառնելուց, այլապես այն բավարար արդյունավետ չի լինի։
  • Պատրաստեք բուսական եթերայուղով ալկոհոլային ցողիչ․ լցրեք 10-30 կաթիլ ուրցի կամ ձեր նախընտրած մեկ այլ եթերայուղ 240 միլիգրամանոց ցողաշշի մեջ: Ցողաշշի մնացած մասը 70%-անոց ալկոհոլ լցրեք։ Թափահարեք շիշը բաղադրիչները լավ խառնելու համար։ Այս մաքրող միջոցը ևս արդյունավետ է կորոնավիրուսի դեմ։

Մեթոդ 2 Քացախի հիմքով ախտահանիչ միջոցներ

  • Ցողաշշի կեսը ջուր լցրեք, մյուս կեսը՝ քացախ, ապա ավելացրեք 5-15 կաթիլ 100%-անոց եթերայուղ։ Դուք կարող եք ձեր նախընտրությամբ օգտագործել ցանկացած եթերայուղ։
  • Պատրաստեք ախտահանող անձեռոցիկներ: Եթե ցանկանում եք ախտահանող անձեռոցիկներ պատրաստել, այլ ոչ թե ցողաշշով տարբերակը օգտագործել, ապա դարձյալ հետևեք վերոնշյալ բաղադրատոմսին, սակայն բաղադրիչները ցողաշշի մեջ լցնելու փոխարեն լցրեք մեծ ապակե տարայի մեջ: Առանձնացրեք 25 սմ տրամագծով 15-20 կտորներ և թրջեք դրանք հեղուկով լի տարայի մեջ։

Մեթոդ 3 Ախտահանիչ ցողիչի օգտագործում

  • Նախևառաջ մաքրեք ախտահանվող մակերեսը: Ախտահանումը չի մաքրում մակերեսը կամ չի հեռացնում կեղտը, ուստի կարևոր է մանրակրկիտ մաքրել մակերեսը նախքան ախտահանելը: Մաքրեք բնական կամ օրգանական մաքրող միջոցով, եթե ցանկանում եք խուսափել քիմիական նյութերից:
  • Լավ թափահարեք ցողաշիշը, որպեսզի համոզվեք, որ բոլոր բաղադրիչները լավ խառնվել են։
  • Մանրակրկիտ կերպով ցողեք ախտահանող նյութը ողջ մակերեսով։
  • Առավել արդյունավետ ախտահանման համար թողեք այն 10 րոպե մնա մակերեսի վրա:

Աղբյուրը՝  wikihow.com