
Ինչպես Թեթևացնել Մենստրուացիայի Ժամանակ Ունեցած Ցավերը
Ուզեք թե չուզեք, մենստրուացիան ձեր կյանքի անբաժան մասն է կազմում։ Դա ձեզ կարող է տանջանք թվալ, սակայն չի նշանակում, որ դուք չեք կարող քայլեր ձեռնարկել ախտանշանները մեղմելու համար, գրում է “Women’s Health” պարբերականը։
Պարբերականը խորհուրդ է տալիս հետևել այս քայլերին, որպեսզի ազատվեք մենստրուացիայի շրջանում ունեցած ցավերից և այլ ախտանշաններից։
Մի Կում Գինի Ըմպեք
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մենստրուացիայի ժամանակ գինու նորմալ չափաբաժնի ընդունումը կարող է վերացնել որոշ ախտանշաններ։ Մի բաժակ գինին կարող է թեթևացնել ահավոր գլխացավը, որն առաջանում է մենստրուացիայից առաջ կամ հետո։
Գնացեք Մերսման
Այս ընթացքում ցանկացած տեսակի մերսում կարող է օգտակար լինել, քանի-որ այն օգնում է արյան շրջանառությանը և թուլացնում է ձեր մարմնի լարվածությունը։ Եթե շատ ցավեր ունեք, ապա մերսման գնալուց կենտրոնացեք գոտկատեղի հատվածի վրա։ Մերսումը կօգնի ձեզ որոշ ժամանակ մոռանալ ցավերի մասին։
Գնացեք Մարզասրահ
Սա մարզվելու համար կարող է անպատեհ ժամանակ թվալ, սակայն դուք հաճելիորեն կզարմանաք, եթե իմանաք որ մարզանքն օգնում է թուլացնել ցիկլի ժամանակ ունեցած ցավերը։ Այս ժամանակահատվածում ձեր մարմնում տեղի ունեցող հորմոնային փոփոխությունները կօգնեն ձեզ բարդ մարզումների ժամանակ։
Մեջքի Վրա Քնեք
Համոզված ենք, որ դուք չեք ցանկանում ավելորդ ծանրաբեռնվածություն պատճառել ձեր արգանդին։ Այդ իսկ պատճառով ցանկացած այլ դիրքով քնելը կարող է ճակատագրական լինել։ Այդ ծանրաբեռնվածությունը միայն կավելացնի ցավը։ Լարվածությունը մեղմացնելով` դուք ավելի հեշտ կքնեք։