Ինչպես ընտրել մաշկի ծերացումը կանխող խնամքի լավագույն միջոցները

Շատերը հետաքրքրվում են ՝ հնարավո՞ր է արդյոք վերացնել ծերացման նշանները: Այդ նպատակով նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնեք ձեր մաշկին՝ օգտագործելով հակատարիքային խնամքի միջոցների, որոնք այսօր ամենատարածված ձևերից մեկն են մաշկի ծերացման նշանները վերացնելու համար։

Մաշկի խնամքի միջոցներ ընտրելիս ընտրեք այնպիսինները, որոնք իրենց մեջ պարունակում են արևից պաշտպանող բաղադրիչներ։  Իրականում արևը պատասխանատու է մաշկի վաղաժամ ծերացման համար։ Ճիշտ է արևի լույսը լավ է ձեր մարմնի համար, սակայն արևի երկարատև ազդեցությունը, օրինակ՝ արևայրուքը, կարող է վնասել մաշկը ինչպես մակերեսի, այնպես էլ բջջային մակարդակում:

Նաև կարևոր փաստ է, որ մինչ ակնհայտ արդյունքներ նկատելը դուք հավանաբար ստիպված պետք է լինեք օգտագործել հակատարիքային մաշկի խնամքի միջոցներն ամեն օր՝ մեկ կամ երկու անգամ։ Եթե դադարեք օգտագործումը, շատ հնարավոր է, որ ձեր մաշկը վերադառնա իր սկզբնական տեսքին:

Նաև համոզվեք, որ նախքան մաշկի խնամքի ցանկացած միջոց օգտագործելը կարդացել եք արտադրանքի ցուցումները՝ կանխելու համար հետագա հնարավոր բարդությունները և օգնել ձեզ ընտրել այնպիսի ապրանքներ, որոնք չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։

Մինչ օգտագործումը, դուք պետք է տեղյակ լինեք ձեր մաշկի տեսակի մասին։ Կախված նրանից, թե ունեք նորմալ, չոր կամ յուղոտ մաշկ, պետք է ընտրեք միջոցներ՝ որոշակի բաղադրիչներով և խուսափեք այլ տեսակի ապրանքներից:

Նաև լավ կլինի խուսափեք ակտիվ բաղադրիչներով հակատարիքային մաշկի խնամքի միջոցներից, քանի որ իրականում դրանք ավելի արդյունավետ չեն, քան միայն մեկ ակտիվ բաղադրիչ ունեցող արտադրանքները: Որոշ դեպքերում, ակտիվ բաղադրիչներով հակատարիքային մաշկի խնամքի միջոցները կարող են գրգռել մաշկը։

Այս ամենից զատ մաշկի խնամքի միջոցների լիարժեք առավելությունները զգալու համար անհրաժեշտ է նաև խուսափել ծխելուց, քանի որ դրա պատճառով նեղանում են մաշկի շերտերում գտնվող արյան անոթները: Այն կարող է նաև վնասել կոլագենը և էլաստինը, որոնք պատասխանատու են մաշկի ամրության և առաձգականության համար: Փորձեք ծխելը փոխարինել ավելի շատ ջուր խմելով, քանի որ դա բնականաբար ավելի դրական ազդեցություն կունենա մաշկի վրա։

Աղբյուր՝ flo.health