Ինչպե՞ս ազատվել կնճիռներից և երիտասարդ տեսք ունենալ

Հարթ մաշկը առողջության, կենսունակության և երիտասարդության նշան է: Կնճիռները կարող են առաջանալ ձեր մաշկին տարիքի, ուլտրամանուշակագույն լույսի, ծխելու և կրկնակի դեմքի ժեստերի ազդեցության հետևանքով։

Չկա հստակ մի տարիք, երբ ճակատը կնճռոտվում է: Ճակատի կնճիռները կարող են առաջանալ երբ նույնիսկ դուք դեռ 20 տարեկան եք։ Կնճիռների առաջացումը կախված է նրանից, թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ հետևում արտաքնապես և ոգեպես։ «Look and Beauty» կայքը առաջարկում է մի քանի խորհուրդ, թե ինչպես խուսափել կնճռոտումից։

Մրգերի և բանջարեղենի օգտագործում

Ձեր դեմքի ավելորդ գծերից ազատվելու բանալին ամենօրյա ճաշացանկում թարմ մրգերի և բանջարեղենների օգտագործումն է:

Դադարե՛ք ծխելը

Պետք է դադարեք ծխելը, որպեսզի պահպանեք ձեր մաշկի առաձգականությունը: Երբ մաշկը կորցնում է իր առաձգականությունը, մաշկը սկսում է արագ ծերանալ: Խուսափեք նաև ծխողների շրջակայքում գտնվելուց:

Մի՛ քնեք կողքի դիրքով

Երբ կողքի դիրքով եք քնում՝ վտանգի տակ եք դնում ձեր այտերը, արդյունքում դրանց վրա կարող են կնճիռներ առաջանալ։

Տնային բուժում

Մի մոռացեք տնական բուժման մեթոդների մասին՝ եթե հաճախ գեղեցկության սրահ այցելելու հնարավորություն չունեք: Փորձեք հանգստանալ ձեր տանը և հաճախ մերսեք ձեր դեմքը՝ օգտագործելով որոշ եթերային յուղեր: