
3 պարզ միջոց՝ լարվածությունից ազատվելու համար
Գաղտնիք չէ, որ օրվա ընթացքում երկար ժամանակ նստած անցկացնելը կարող է առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ: Իսկ համակարգչի առջև երկար աշխատանքը պարզապես ուժասպառ է անում:
Ձեզ ենք ներկայացնում երեք պարզ միջոց, որոնց գործածումը քնելուց առաջ կօգնի հեշտությամբ ձերբազատվել լարվածությունից:
Օգտագործեք աչքի քսուք
Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների կարծիքով հեռախոսի կամ համակարգչի էկրանին նայելիս մարդու դեմքն ինքնաբերաբար ենթարկվում է կապույտ լույսի ազդեցության, ինչը կարող է ազդել քնի որակի վրա, ինչպես նաև առողջական զանազան խնդիրների պատճառ հանդիսանալ: Բացի այդ, կապույտ լույսը կարող է նաև նպաստել մաշկի վաղաժամ ծերացմանը:
Կապույտ լույսի բացասական ազդեցությունը կանխելու համար խորհուրդ է տրվում օգտագործել աչքի քսուքներ՝ նվազեցնելով դեմքի այս զգայուն հատվածում մաշկի ծերացման վտանգը:
Կատարեք աչքի վարժություններ
Առողջապահական գիտությունների միջազգային ամսագրում հրատարակված ուսումնասիրության համաձայն՝ մարդկանց ավելի քան 70 տոկոսը ժամանակ առ ժամանակ ցավ է զգում աչքերի հատվածում, քանի որ երկար ժամանակ է անցկացնում էկրաններին առջև:
Քնելուց առաջ մի քանի րոպե աչքի պարզ վարժություններ կատարելը կարող է թուլացնել լարվածությունը և մեղմել գլխացավը: Արդյունքում, դուք ավելի հանգիստ կքնեք և ավելի արդյունավետ աշխատանքային օր կունենաք:
Զբաղվեք յոգայով
Ապացուցված է, որ քնելուց առաջ յոգայով զբաղվող մարդիկ ավելի արագ և երկար են քնում, քան նրանք, ովքեր հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից հետո նախընտրում են անմիջապես պառկել քնելու:
Աղբյուր՝ Elle