
Ինչպե՞ս և ի՞նչ նյութերով լվանալ սպասքը. լավագույն միջոցները
Բազմաթիվ տնային տնտեսուհիների համար ափսեներ լվանալը դյուրին գործ չէ։ Սակայն ստորև ներկայացվող միջոցները և խորամանկությունները կօգնեն ձեզ արագ և արդյունավետ լուծել այս խնդիրը։
Սպասք լվացող միջոցներ
Եթե ձեր ընտրած սպասք լվացող միջոցն իսկապես լավն է, ապա այն պետք է հեռացնի յուղն անգամ սառը ջրով և չչորացնի ձեռքերի մաշկը։ Մաքրող միջոցներ ընտրելիս ուշադրություն դարձրեք նաև հոտին. այն չպետք է որևէ ալերգիկ ռեակցիա առաջացնի:
Ինչպե՞ս լվանալ բյուրեղապակյա սպասքը
Բյուրեղապակյա սպասքի խնամքն, իրանականում, ժամանակատար է: Այն լվանալու համար հարկավոր է միայն տաք ջուր օգտագործել՝ 35 աստիճանից ոչ բարձր: Եթե ցանկանում եք, որ ձեր բյուրեղապակյա սպասքը փայլի, ապա օգտագործեք հետևյալ մեթոդները.
- Նախապես թրջեք այն սպասք լվացող նյութերով
Տեղադրեք սպասքը ջրի մեջ՝ ավելացնելով մի քանի կաթիլ լվացող միջոց և թողեք այդպես մի քանի ժամ։ Այնուհետև մաքրեք ափսեները փափուկ ատամի խոզանակով և լվացեք քացախով, ամոնիակով կամ կիտրոնաթթվով:
- Քացախի և աղի լուծույթ
Պատրաստեք լուծույթ՝ օգտագործելով մեկ լիտր ջուր, մեկ ճաշի գդալ քացախ և կես գդալ աղ: Լվացեք սպասքն այդ լուծույթով, ապա մաքրեք և չորացրեք այն։
- Սոդա
Մի քանի ժամով սպասքը թողեք սոդայաջրի մեջ: Այն կօգնի ազատվել գինու և հյութի հետքերից:
Ինչպե՞ս լվանալ ապակյա սպասքը
Ժամանակակից սպասք լվացող մեքենաները հատուկ ռեժիմ ունեն ապակյա սպասքը լվանալու համար։ Սակայն եթե սպասք լվացող մեքենա չունեք, ապա կարող եք դիմել հետևյալ նյութերի օգնությանը:
- Մանանեխի փոշի
Ջրին մանանեխի փոշի ավելացրեք և սպասքը 5 րոպեով թողեք ջրի մեջ: Այնուհետև մաքրեք այն խոնավ սպունգով և մաքուր ջրով։
- Ամոնիակ
Հեղուկ ամոնիակը կօգնի ազատվել անցանկալի հետքերից: Մեկ լիտր ջրին կարող եք մեկ գդալ ամոնիակ ավելացնել, թրջել սպասքն այդ լուծույթի մեջ, ապա լվանալ մաքուր ջրով:
Աղբյուր՝ cosmo.ru