Ինչպե՞ս օգտագործել կիտրոնը գեղեցիկ տեսք ունենալու համար

Կիտրոնի հյութն ունի շատ դրական հատկություններ, որոնք կարող են օգտագործվել կանանց կողմից:

Այն հարուստ է վիտամին C-ով: 1 բաժակ թարմ կիտրոնի հյութը պարունակում է 73 միլիգրամ վիտամին, ինչը մարմնի համար անհրաժեշտ վիտամին C-ի օրական քանակն է: Վիտամին C-ն կարևոր է մարմնի հյուսվածքների, վերքերի բուժման և արյան անոթների պատերի պահպանման համար:

Կիտրոնի հյութը համարվում է բնական սպիտակեցնող նյութ, այդ իսկ պաճառով այն հաճախ օգտագործվում է մաշկի սև կետերի վերացման համար: Դրա համար կիտրոնի հյութը կարող եք բամբակով քսել մաշկի սև հատվածին և թողնել մոտ 30 րոպե:

Սակայն զգույշ եղեք արևի ուղիղ ճառագայթներից, քանի որ կիտրոնի հյութը կարող է մաշկը զգայուն դարձնել արևի լույսի նկատմամբ:

Իսկ փայլուն մաշկ ունենալու համար անհրաժեշտ է ամեն առավոտ մաշկին քսել մեղրով և կիտրոնի հյութով խառնուրդ մի բաժակ տաք ջրի մեջ: Սա մաշկին բնական փայլ կհաղորդի:

Աղբյուր՝ lookandthebeauty.com