Ինչպե՞ս քիչ գումար ծախսել և գեղեցիկ ու նորաձև տեսք ունենալ

Պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել նորաձև տեսք ունենալու համար։ Յուրաքանչյուրը կարող է գեղեցիկ կերպար ստեղծել ընդամենը հետևելով մի քանի խորամանկ հնարքների։ Այս հնարքները թույլ կտան թանկ դարձնել կերպարը և տարբերվել բոլորից։

Շրթներկ

Եթե նույնիսկ նախընտրում եք միայն բնական դիմահարդարում, կարող եք ավելացնել կարմիր կամ այլ վառ գույն ունեցող շրթներկ։ Վառ շրթներկը հետաքրքիր կդարձնի նույնիսկ ամենապարզ հագուստը՝ ջինսե տաբատ և սպիտակ շապիկ։ Հարմար օրինակ կարող են լինել Քենդալ Ջենների ամենօրյա կերպարները՝ հավաքված մազեր և վառ շրթներկ՝ կատարյալ տեսքն ապահովված է։

Բարձր հավաքված սանրվածք

Անկախ նրանից, թե ինչ տեսակի և ինչ գույնի մազեր ունեք, միևնույնն է պոչ հավաքած մազերը միշտ թանկ են դարձնում կերպարը։ Այս սանրվածքն ընդգծում է դիմագծերը։ Ավելացրեք մի քանի աքսեսուար, որպեսզի տեսքն ավելի հետաքրքիր դառնա։

Ոչ սեզոնային գնումներ

Զգեստապահարանը թարմացնելու բյուջետային տարբերակ կարող են լինել ոչ սեզոնային գնումները։ Հետևեք միջսեզոնային զեղչերին, որպեսզի կարողանաք գրագետ գնումներ կատարել։

Մատնահարդարում

Մատնահարդարումը ամբողջ կերպարի անփոխարինելի մասն է կազմում։ Երբ խոսքը գնում է անթերի կերպարի մասին, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել մատնահարդարմանը և միշտ խնամել մատները։ Ձեռքերը միշտ ուշադրություն են գրավում, այնպես որ պարբերաբար օգտագործեք կուտիկուլայի յուղ։

Աքսեսուարներ

Աքսեսուարները լրացնում են ցանկացած հագուստ և դարձնում այն անկրկնելի։ Ուշադրություն դարձրեք ռետրո ոճի աքսեսուարներին, քանի որ այդ աքսեսուարներից կունենաք միայն դուք մեկ օրինակով։

Աղբյուր՝ glamour.ru