
Ինչպե՞ս վերահսկել երազներն ու նվազեցնել սթրեսը. գիտնականները գտել են պատասխանը
Գիտնականները կարծում են, որ կարելի է «կառուցել» երազները սեփական ցանկություններին համապատասխան: Պարզապես պետք է փորձել պատկերացնել ցանկալի գեղեցիկ պահերն այնպես, կարծես դրանք իրական են:
Քնած ժամանակ ուշադրության կենտրոնացումն օգնում է մարդկանց ավելի երջանիկ զգալ: Բացի այդ, այն կարող է զգալիորեն նվազեցնել սթրեսը և անհանգստությունը, որոնք կուտակվում են օրվա ընթացքում: Ավելին, ապացուցված է, որ արվեստագետները շատ հաճախ ոգեշնչվում են հենց երազներից:
Իսկ ինչպե՞ս տեսնել «գիտակցված» երազներ: Դրա համար պետք է ընդամենը օրվա ընթացքում պատկերացնել այդ տեսարանը կամ երազը, որը ցանկանում եք տեսնել գիշերը: Այս երևույթը հայտնի է «երազանքի ինկուբացիա» անունով, և նրա հիմնական իմաստը ցանկությունների նյութականացումն է:
Եթե ցանկանում եք որոշակի խնդիր լուծել երազի մեջ, ապա պետք է մտածել դրա մասին անմիջապես քնելուց առաջ: Դա պետք է լինի վերջին միտքը, որի մասին մտածում եք: Օրինակ, եթե դա անձնական խնդիր է, ապա պետք է քնելուց առաջ մտածել այն անձի մասին, ում հետ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ եք: