Ինչպե՞ս ստանալ իդեալական արևայրուք

Վստահ ենք, որ գրեթե բոլոր աղջիկները կհամաձայնվեն, որ ամռան գալուստը ամենասպասվածն է, քանի որ հենց ամառն է իր հետ բերում արևայրուքը։ Սակայն երբեմն սխալ արևայրուքը մեծ խնդիրների առջև կարող է կանգնեցնել: Արևի այրվածքներից խուսափելու համար պետք է ընդամենը հետևել մի քանի պարզ կանոնների։

Ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ վատ ազդեցություն են ունենում մաշկի վրա և չորացնում են այն։ Այդ է պատճառը, որ պետք է նախապատրաստել մաշկը արևի տակ գտնվելուն։

Մինչ արևայրուք ընդունելը պարտադիր պետք է խոնավեցնել մաշկը։ Իսկ եթե շատ զգայուն մաշկ ունեք, ապա կարող եք արևայրուք ընդունելուց 2-3 շաբաթ առաջ հաճախել սոլյարի։ 5 րոպեն միանշանակ բավարար կլինի, որպեսզի մաշկի բջիջները պատրաստ լինի ուլտրամանուշակագույն ճառագայթներին դիմակայելու։

 

Իսկ ինչպե՞ս ճիշտ արևայրուք ընդունել ծովափում։

  • Արևային այրվածքներից խուսափելու համար արևայրուք ընդունելու իդեալական ժամանակ է համարվում արևածագից մինչ կեսօր ընկած ժամանակահատվածը: Իսկ  մինչ 16:00-ն պետք է խուսափել արևից։
  • Ընթացքում փոխեք դիրքը 10 րոպեն մեկ։
  • Առաջի օրը արևի տակ գտնվեք 5-ից 10 րոպե, ապա աշխատեք գտնվել ստվերի տակ։ Ամեն օր ժամանակը 5 րոպեյով ավելացրեք։

Սակայն գեղեցիկ ոսկեգույն արևայրուք ստանալը դեռ աշխատանքի կեսն է՝ անհրաժեշտ է, որպեսզի արևայրուքը հնարավորինս երկար պահպանվի: Դրա համար պետք է խմել գազարի հյութ, ուտել դեղին և նարնջագույն մրգեր, ինչպես նաև չմոռանալ օգտագործել խոնավեցնող քսուքներ։

Աղբյուր՝ beachgiraffe.com