
Ինչպե՞ս պաշտպանվել ամառվա շոգից
Ամառային այս շոգ օրերին ջերմաստիճանն այնքան է բարձրանում, որ երբեմն դրսում զբոսնելը պարզապես անհնարին է դառնում։ Մեզանից շատերը մոռանում են ամենապարզ միջոցների մասին, որոնք օգնում են դիմակայել շոգին։
Մարդկանց մեծամասնությունը շոգից փորձում է պաշտպանվել պաղպաղակի միջոցով, սակայն պարզ չէ՝ արդյոք պաղպաղակը ավելի շատ վնասում, թե օգուտ է տալիս օրգանիզմին։
Դիետոլոգ Լյուդմիլա Գոնչարովան նշում է, որ շոգին շաքարավազ ուտելը վնասակար է օրգանիզմի համար։ Մասնագետի կարծիքով՝ շոգին դիմակայելու լավագույն միջոցը մեծ քանակությամբ ջուր օգտագործելն է, քանի որ ամռանը քրտնարտադրությունն աճում է, և օրգանիզմը ջրի պակաս է զգում։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ գազավորված և քաղցր ըմպելիքները ջրի պակասը չեն լրացնում։
Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի անել ամռանը։
- Ընտրեք բնական կտորից և բաց գույնի հագուստ։
- Շատ մրգեր և հատապտուղներ օգտագործեք։
- Միսն ու բանջարեղեններն ավելի լավ է շոգեխաշել կամ պատրաստել ջեռոցում։ Ցանկալի է հրաժարվել ապխտած, մարինացված և պահածոյացված կերակուրներից։
- Խուսափեք ցերեկային ժամերին դրսում գտնվելուց։
- Հրաժարվեք ավելորդ կոսմետիկ միջոցներից, քանի որ դրանք վատթարացնում եք մաշկի որակը։
Աղբյուր՝ ivona.bigmir.net