Ինչպե՞ս մոտիվացնել տղամարդուն: Կանացի խորամանկություններ։

Ցանկանու՞մ եք մղել Ձեր տղամարդուն որևէ գործողության. օրինակ՝ տուն կառուցել կամ որևէ կենցաղային հարցեր լուծել: Միայն խոսելով կամ պահանջելով նպատակին չեք հասնի, հատկապես, երբ ձեր սիրելին չի ցանկանում մասնակից լինել: Ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է արդյունավետ մոտիվացնել տղամարդուն.

Պարզե՛ք, նրա չցանկանալու պատճառը

Ինչու՞ տղամարդը չի ցանկանում կատարել այս կամ այն պահանջը: Արդյո՞ք դա տևական թուլություն է, տրամադրության բացակայություն, թե սկզբունքային պահ է նրա համար: Նրա պատասխանը ստանալուց հետո կհասկանաք ինչպես շարունակել։

Առաջարկե՛ք սկսել քչից

Եթե Ձեր ընտրյալը վախենում է շտապել և կտրուկ փոփոխություններ կատարել կյանքում, ապա առաջարկե՛ք նրան սկսել քչից: Հոգեբանության մեջ գոյություն ունի այսպիսի մեթոդ․ երբ մարդը կարճաժամկետ նպատակներ է դնում իր առջև՝ արդյունքում մեկ մեծ նպատակի է հասնում։

Հաճախ գովե՛ք տղամարդուն

Մի՛ ասեք նրան, որ նա ծույլ է, պասիվ և հաստատակամ: Հակառակը՝ բարձրաձայնե՛ք, որ նա հասկացող է, մտածող և եռանդուն։ Շատ տղամարդիկ ենթարկվում են նրբանկատության, և դա նրանց մոտիվացնում է:

Համառ մի՛ եղեք

Շատ մի՛ համառեք Ձեր պահանջներում։ Սատարե՛ք Ձեր տղամարդուն որքան որ կարող եք։

Ճնշում մի՛ գործադրեք Ձեր տղամարդու վրա

Շատ քիչ թվով տղամարդիկ են դիմակայում ճնշմանը։ Շատերը, հատկապես, կցանկանան տարբերվել իրենց համառությամբ և հակառակը կանեն՝ պարզապես իրենց գերակայությունը ապացուցելու համար: Այդ իսկ պատճառով Ձեր նպատակին հասնելու համար Ձեր զենքը փափկության ու համբերության մեջ է։

Ուշադրությու՛ն դարձրեք նրա բոլոր ջանքերին

Նրա՝ նպատակին հասնելու բոլոր ջանքերը պետք է նկատե՛ք և հատուցե՛ք։ Միանշանակ պետք է ասեք, որ ոչ ոք չէր կարողանա դա նրա պես հիանալի կատարել։ Սակայն հիշե՛ք․հաճոյախոսությունները պետք է լինեն նուրբ, թեթև և անկեղծ։

Օրինա՛կ հանդիսացեք

Սա վտանգավոր է, սակայն որոշ դեպքերում աշխատում է ամբողջ 100 տոկոսով։ Շատ տղամարդիկ չեն կարողանում նստել, երբ կինը ինչ-որ բան է փորձում և գրեթե արդյունքների է հասնում։ Նրանք միանգամից փորձում են նախաձեռնությունը վերցնել իրենց վրա։

Աղբյուր՝ Ivona