
Ինչպե՞ս ճիշտ սափրել աղվամազերը
Մինչ օրս սափրվելը մազահեռացման ամենատարածված տարբերակն է։ Այն պարզ է և արագ։
Այնուամենայնիվ, այս մեթոդն ունի իր թերությունները. կարճատև արդյունք, գրգռվածություն, ներս աճած մազեր և ցան: Սափրման գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու և տհաճ հետևանքները նվազեցնելու համար նախ շերտազատե՛ք մաշկը սկրաբի օգնությամբ։
Օգտագործե՛ք ալոե պարունակող քսուքներ: Մի՛ օգտագործեք ածելի, որը պատկանում է մեկ ուրիշին և սափրե՛ք մազերն աճի ուղղությամբ: Ավարտե՛ք այս գործընթացը սառույցի խորանարդիկներ դնելով, որպեսզի փակեք ծակոտիները։ Այնուհետև կես ժամվա ընթացքում խոնավեցրե՛ք Ձեր մաշկը լոսյոնով։
Ի դեպ, դա առասպել է, որ մազերը սափրելուց հետո ավելանում են կամ ավելի հաստանում։